Ալեքս Ֆերգյուսոնը դուրս է եկել կոմայից
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դուրս է եկել կոմայից` վիրահատությունից հետո:
Ֆերգյուսոնը վիրահատվել է մայիսի 5-ին` ուղեղի արյունազեղման պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ մարզիչը կոմայից դուրս է եկել և նույնիսկ շփվել է հարազատների ու ընկերների հեըտ:
Ֆերգյուսոնը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկները լավատեսորեն են տրամադրված հետագա վերականգնման հարցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում