Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Կրկնվող էկոլոգիական աղետ Որոտան գետում. ձկները սատկում են

Հայաստան

2018թ.-ի գարնանը Որոտան գետում ձկների անկում է գրանցվել տիղմով խռիկների խցանման արդյունքում: Ջրի մեծ ծավալը լվացել է հողի շերտեր և հնարավոր կենցաղային աղբ՝ պղտորելով ու ցեխաջրի վերածելով Որոտանով հոսող ջուրը: Ըստ տեղի բնակիչների` Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում Զարդով ջրամբարի ավելցուկային կետի ջրարգելակի փլուզում է տեղի ունեցել: Ջրամբարը գտնվում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի Սյունիքի մարզային ջրօգտագործման վարչության ենթակայության տակ:

Զարդով ջրամբար

Որոտան գետ

Պարզ ջուրը Շաքի վտակինն է, որը միանում է Որոտանին

Ձկների մեծ կորուստ է գրանցվել նաև Շաքի ջրվեժից ներքև կառուցված «Մին-Հով» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում, որն օգտվում է Որոտան գետի ջրից:

«Մին-Հով» ՍՊԸ-ի ձկնաբուծարան, որն օգտվում է Որոտանի ջրից

Աղտոտված ջուրը, լցվելով ավազաններ, խցանել է այնտեղ բնակվող ձկների խռիկները՝ շնչահեղձության հասցնելով նրանց: Այդ ձկներն են գեղարքունին, ծիածանախայտը, կարմրախայտը:

Սատկած ձկներ «Մին-Հով» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում

ԷկոԼուրի հետ զրույցում ընկերության աշխատակիցները հայտնեցին, որ այս աղետը տեղի է ունեցել նաև 2017թ-ին:

Բնապահպանական աղետի համար պատասխանատուներ չեն հայտնաբերվել: «Մին-Հով» ընկերությունը 2017թ-ին դիմել է ոստիկանություն` նշելով. «…ջրամբարի ավելացված ջրի բաց թողնման հողային շերտով ամրացված մետաղյա ջրարգելակը /շլյուզ/ ամբողջովին քանդվել է, և մոտ 2.75 մ լայնությամբ ու 1.25մ խորությամբ հատուկ կառուցված բետոնե ջրանցախուցային տարածքով մեծ քանակությամբ և արագությամբ ջուրը հոսել է սարն ի վար, լցվել Որոտան գետը: Ջրամբարի տարածքը և հողապատնեշով ամրացված մետաղյա շարժական թիթեղյա շլյուզի փլուզման հատվածի ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ ոչ վաղ անցյալում տվյալ տեղամասում Ջրպետկոմի աշխատակիցների կողմից տեղի է ունեցել շլյուզի տեղակայման փոփոխություն, այսինքն, կատարվել են շլյուզի բարձրացման աշխատանքներ: Տեղի ունեցած աղետը վկայում է, որ շլյուզի բարձրացման փոփոխությունը սխալ ինժեներական հաշվարկների արդյունք է: Շլյուզի բարձրացման հետևանքով ջրի ծավալն ավելացել է և բետոնե պատնեշի /պլատինայի/ ողջ երկայնքով դուրս է թափվել ջրամբարից: Երբ քանդվել է մետաղյա շլյուզը, ջուրը ջրանցքխուցային տարածքով սկսել է սրընթաց հոսել սարն ի վար…»: Բողոքում նաև նշված է, որ փաստերը հիմնավորվում են ինչպես Ջրպետկոմի Սիսյանի ջրօգտագործման ընկերության ղեկավարության կողմից դեպքից ոչ շատ առաջ, դեպքի օրն ու դեպքից հետո կատարված լուսանկարներով, այնպես էլ ջրամբարի հարևանությամբ գտնվող Բռնակոթ համայնքի անասնաֆերմայի աշխատողների կողմից տրված բացատրություններով: «…գտնում ենք, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներ պարունակող հանցավոր արարք (պաշտոնեական անփութություն), որն անզգուշությամբ առաջացրել է էկոլոգիական աղետ, իսկ մեր ընտանիքին խոշոր նյութական վնաս է պատճառվել»,- նշված է բողոքում:

Բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, սակայն մեղավորները չեն բացահայտվել:
«Սյունիք» ՋՕԸ-ն նշել է, որ ինքը շլյուզի բարձրացման աշխատանքներ չի իրականացրել: Քննչական մարմինը չի հայտնաբերել շլյուզի բարձրացման աշխատանքներ իրականացնողին: ՀՀ Սյունիք մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժինը որոշել է կարճել քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ ձկնաբան Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Սամվել Պիպոյանի` Որոտան գետի այդ տեղամասում բնակվում են կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, կողակը, արևելյան տառեխիկը, արծաթափայլ կարասը: «Հաշվի առնելով, որ ջրի որակի, հատկապես թթվածնի քանակի նկատմամբ առավել պահանջկոտ են կարմրախայտը, հետո՝ կողակը, ավելի պակաս՝ Կուրի բեղաձուկը և արևելյան տառեխիկը, կարելի է ենթադրել, որ առաջին հերթին առավել խոցելի վիճակում են հայտնվել կարմրախայտը և կողակը, առավել արժեքավոր տեսակները»,- ասաց Սամվել Պիպոյանը:

Ըստ շրջանառվող վարկածի` Զարդով ջրամբարի շլյուզի բարձրացման նպատակն է եղել ջրամբարի ավելցուկային ջրերն ուղղել Բռնակոթ և Շաղատ համայնքների տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի շահագործման համար: Չի բացառվում նաև, որ Որոտան գետի ջրերի աղտոտումը կարող է լինել հունի վրա շինարարակական այլ աշխատանքների կատարման արդյունքում:

Այս կապակցությամբ ԷկոԼուրը Որոտան գետում երկու տարի անընդմեջ կրկնվող էկոլոգիական աղետի վերաբերյալ ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որպեսզի տեսչությունը պարզի, թե ինչ հանգամանքների և գործունեության պատճառով է տեղի ունենում հողի լվացում, Որոտան գետի աղտոտում և ձկնապաշարների անկում, ստուգումներ անցկացվեն Զարդով ջրամբարի շլյուզի բարձրացման վայրում:

Աղբյուրն ̀ այստեղ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված