«Շիրակ»-ի պատասխանը` «Լոռի»-ին
Սպորտ«Շիրակ»-ը նոր հայտարարությամբ պատասխանել է «Լոռի»-ի հայտարարությանը.
«Ծանոթանալով Լոռի ՖԱ/ Lori FC նախագահի տարածած հայտարարությանը՝ ցավով պետք է փաստենք, որ պարոն Գրիգորյանը չի տիրապետում իր իսկ Ակումբի ֆուտբոլիստներին վերաբերվող պատմություններին։ Մենք համակարծիք ենք, որ նման դեպքերը արատավոր են, սակայն բոլոր նման միջադեպերը պետք է հանգամանալից ուսումնասիրել՝ հետագայում կանխելու համար։
Լոռի ՖԱ ի դարպասապահ Գոռ Էլազյանը, որը խայտառակ ձևով հեռացվել է «Շիրակից»՝ պայմանավորված խաղում մեղադրվելու համար, առ այժմ շարունակում է հաջողությամբ հանդես գալ Լոռիում: «Շիրակը» ունենալով նման կասկածներ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը երկար ժամանակ հրաժարվել է Ակումբին տրամադրել իրենց մոտ եղած ապացույցները՝ զրկելով ակումբին չեմպիոնությունից։ Ի դեպ, պարոն Գրիգորյան, լինելով ՀՖՖ գործկոմի անդամ, դուք կարող եք դիմել ՀՖՖ և ստանալ ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հետաքննության արդյունքները։ Նշենք նաև, որ ՀՖՖ տիրապետում է ինֆորմացիայի, ըստ որի կասկածելի խաղերում ներգրավված է եղել նաև «Բանանցի» տխրահռչակ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն։
Մինչ նման հայտարարություն տարածելը, խորհուրդ կտաինք Ձեզ զբաղվել Ձեր ակումբով, և անհիմն չմեղադրել «Շիրակ» Ակումբին։
Կոչ ենք անում բոլորին լրջանալ և կենացային հայտարարություններով հանդես չգալ՝ այս կարևոր թեմայի շուրջ։
Եվ ընհանրապես սխալ ժամանակ և թեմա եք ընտրել PR-ի համար…»
Ավելի վաղ «Լոռի»-ի հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի ֆուտբոլասերներ, երկրպագուներ, գործընկերներ,
Որպես ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ եւ «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր` չեմ կարող չանդրադառնալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց» - «Շիրակ» հանդիպմանը կապված միջադեպին։
Նման երեւույթները արատավորում են համաշխարհային ֆուտբոլն ու հարված հասցնում հայկական ֆուտբոլի հեղինակությանը, վնասում ֆուտբոլային տնտեսության զարգացմանը, ինչն անընդունելի եւ դատապարտելի է բոլորի կողմից։
Կոչ եմ անում զերծ մնալ պայմանավորված հանդիպումներ անցկացնելու մտահղացումներից եւ կազմակերպման փորձերից։ Հույս ունեմ, որ նման տհաճ միջադեպեր մեր ֆուտբոլի պատմության մեջ այլեւս չեն կրկնվի։
«Լոռի» ՖԱ հիմնադիր՝
Թովմաս Գրիգորյան»
Կարդացեք նաև՝
Նոր սկանդալ հայկական ֆուտբոլում. Արարատ Հարությունյանը ցմահ զրկվել է ֆուտբոլից


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում