Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

Քանի՞ քայլ է արել Մարուքյանը՝ հեղափոխության հաղթանակի համար

Վերլուծական
Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանին ամիսներ առաջ խարազանող, համաժողովրդական շարժմանը և «Իմ Քայլը» նախաձեռնությանը մեկ աչքով նայող ԵԼՔ դաշինքի երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան»-ը և «Հանրապետություն»-ը ջանք ու եռանդ չեն խնայում Փաշինյանի կողմից կերտած հաղթանակը իրենցով անելու, յուրացնելու համար: Թվում էր, ով-ով՝ սակայն Էդմոն Մարուքյանը հաստատապես որևէ կապ չունի և որևէ լումա էլ չունի համաժողովրդական շարժման վերջնական հաղթանակի և Փաշինյանի՝ վարչապետ դառնալու գործում: Բայց արի ու տես՝ այս երիտասարդն ամեն քայլափոխի հայտարարում է, թե «կանգնեցինք ժողովրդի կողքին, կերտեցինք հաղթանակը», հիմա էլ նա տոգորված է իր կերտած հաղթանակը նյութականացնելու մտքով: Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ ծաղր և ցինիզմ, որը, սակայն, այնքան էլ տարօրինակ չի թվա, եթե հաշվի առնենք, որ Էդմոն Մարուքյանի կյանքի գլխավոր նպատակը պաշտոն կորզելն է: Սկզբում նա փորձում էր այն կորզել Բաղրամյան 26-ից, որտեղ Մարուքյանին, մեղմ ասած, մերժեցին և վերադարձրին դաժան իրականություն, այնուհետև Մարուքյանը ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվեց և հիմա էլ պարզվում է՝ համաժողովրդական հաղթանակը նա է կերտել՝ օր ու գիշեր քայլելով, ակցիաներ կազմակերպելով: Գուցե անգամ շենք-շինություններ է շրջափակել, բայց պատմությունն այդ մասին լռում է:
  
Բանն այն է, որ Մարուքյանը, ով խորհրդարանում հայտնվել էր միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի խարիզմայի և նախընտրական շրջանում ԵԼՔ-ը իր ուսերին քաշելու շնորհիվ, այսօր քաջ գիտակցում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ին ոչ մի լուսավոր բան չի սպասվում: Առավելագույնը՝ Փաշինյանի ստվերից բաժին հասած 1-2 տոկոս, որը Մարուքյանի քաղաքական ուժին կթողնի քաղաքական կյանքի լուսանցքում, մի բան, ինչի հետ էդմոնը երբեք չի հաշտվի: Հետևաբար, այսօր պետք է անել ամեն ինչ՝ Փաշինյանի վստահությունը կրկին շահելու համար, գուցե այդ դեպքում հաջողվի նրան համոզել՝ ընտրությունների գնալ ոչ թե առանձին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, այլ կրկին ԵԼՔ դաշինքով: Սա, ինչ խոսք, իդեալական տարբերակ կլինի Մարուքյանի համար, բայց արդյո՞ք Փաշինյանին, ով այս ընթացքում հասցրել է կուտակել քաղաքական լուրջ կապիտալ՝ հարկավոր է Մարուքյան կոչված բալաստը, հատկապես, որ վերջինիս հավատարմության և վստահելիության մեջ երկրի նորընտիր վարչապետը կասկածելու լուրջ հիմքեր ունի: Չեն մոռացվել ոչ Փաշինյանին ուղղված անվստահության հոդվածը, ոչ է այն փաստը, որ Մարուքյանն ընդամենը մեկ անգամ հայտնվեց Հանրապետության հրապարակում, այն էլ՝ ոչ թե գործընկերոջը աջակցելու, այլ սեփական փիառի համար:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված