Հրանտ Մելքումյանը կմասնակցի Կարեն Ասրյանի հուշամրցաշարին
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանն իր մասնակցությունը կբերի Կարեն Ասրյանի հուշամրցաշարին:
Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար այս պահին արդեն գրանցվել է 32 շախմատիստ 9 երկրից, այդ թվում՝ 19 գրոսմայստեր, 2 կանանց գրոսմայստեր, 5 միջազգային և 1 ՖԻԴԵ-ի վարպետ:
Այս պահի դրությամբ առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում