Կեցցե՛ս, hա՛յ ժողովուրդ. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«Այսօր հատկապես երջանիկ եմ իմ ժողովրդի համար: Մի քանի շաբաթ Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն աշխարհին օրինակ ցույց տվեց, թե ինչպես է պետք լսելի դարձնել ժողովրդի ձայնը:
Ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա լավագույն հնարավորություններն իր երազանքները կյանքի կոչելու համար: Կեցցե՛ս, hա՛յ ժողովուրդ», - գրել է Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը գրառմանը կից նաև այս լուսանկարն է հրապարակել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում