Կարծում եմ՝ նման հանդիպում կլինի. դեսպանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Քաղաքական
Կարծում եմ՝ նման հանդիպում կլինի, այսօր, «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը՝ խոսելով Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին, հնարավոր հանդիպման մասին:
Հարցին՝ ի՞նչ փոփոխություններ է ակնկալում, Վոլինկինը պատասխանեց.
«Մեզ պետք է միայն առաջ գնալ, զարգացնել, խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Այ սա՝ կլինի փոփոխություն»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ԵԱՏՄ գերագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը