Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներից շնորհավորանք չստանալու մասին
Քաղաքական
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան և արտերկրյա լրատվամիջոցներին տված ասուլիսում ներկայացրեց, թե ինչպես է անցել իր առաջին օրը որպես վարչապետ՝ հատկապես, որ այսօր եռատոն է:
«Մենք եղանք Արցախում, Արցախի Հանրապետության նախագահի և ԱՀ և ՀՀ այլ ներկայացուցիչների հետ երթով շարժվեցինք դեի Արցախյան մեծ պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիր՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու, ապա եղանք Շուշիում, որից հետո անցկացրինք բանակցություններ՝ կարևորելով ՀՀ և ԱՀ հարաբերությունները»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո շնորհավորանքներ ստացավ թե՛ Պուտինից, թե՛ Մեդվեդևից և մի շարք այլ անձանցից, սակայն մինչ այժմ շնորհավորանք չի ստացել Հայաստանի 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներից, Փաշինյանը նշեց.
«Ձեր նշած շնորհավորանքները միջպետական հարաբերությունների հարթությունում են և ունեն կոնկրետ դիվանագիտական նշանակություն: Չեմ կարծում, թե ճիշտ է նույն հարթության վրա դնել երկու հարցը»,- նշեց վարչապետը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը