«Հրապարակ»․ ՕԵԿ-ի ռեստարտը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է․
Արտահերթ ԱԺ ընտրությունների հեռանկարն արդեն աշխուժացրել է քաղաքական դաշտը։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն սկսել են քննարկումները։ Նոր կուսակցություններ ու դաշինքներ ստեղծելու ծրագրեր են մտմտում։ Նման քննարկումների մեջ է ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ ժամանակին ԲՀԿ-ից անջատված եւ իրենց տեղն այդպես էլ չգտած նախկին պատգամավորները։
Աշխուժացողների մեջ է նաեւ ՕԵԿ-ը, որի ղեկավար Արթուր Բաղդասարյանն առաջինը կողմնորոշվեց եւ արագորեն պաշտպանեց ժողովրդական շարժումն ու Նիկոլ Փաշինյանին։ Հիմա էլ, մեր տեղեկություններով, սկսել է կուսակցության ռեստարտը՝ որոշել է համագումար անել եւ փոխել ՕԵԿ ղեկավար կազմը։ ՕԵԿ-ից ազատված փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն այլեւս չի լինի ՕԵԿ ցուցակում, բայց տեղեկացանք, որ չի լինելու նաեւ Արթուր Բաղդասարյանի վերջին նվիրյալը՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել