ՀԱՊԿ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել. Իրանը հայտարարել է՝ պատրաստ է հարվածել Ուկրաինային Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը մեր կողմից որեւէ դրական վերաբերմունք չի լինի.Կարապետյան Բարեկամաբար հորդորում եմ ձեզ խոսել կոկորդիլոսների մասին. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին. «Ընտրակեղծիքների հետքը հենց ձեր քաղաքական ուժի մոտ է» Ուշադրություն․ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Հայաստանի մի շարք շրջաններում ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթման գործով նախաքննությունն ավարտվել է Սպասվում է արևի ամբողջական խավարում Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը՝ 1000 հատ. ՊԵԿ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը․ Մոլդովայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին Տեսե՞լ եք ոստիկանները ոնց են գալիս դատարանում խեղճացած խոսում. գժի տեղ եք դնո՞ւմ մարդկանց. Քոչարյան Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը 

Լևոն Տեր-Պետրոսյան. Անհրաժեշտ պարզաբանում

Քաղաքական

 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական գործընթացների մասին պարզաբանում է հրապարակել ilur.am կայքում: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով:

Դրանք այն դեպքերն են, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն են կազմում մի այլ կուսակցության պատգամավորները: Դա չափազանց դժվարացնում է պետական մեքենայի անխափան գործունեությունը` հաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ: Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, և դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը:

Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետև այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, և բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետև դա կդիտվի որպես իշխանության մի թևի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, և թե՛ դրանց արդյունքում ձևավորված խորհրդարանի օրինակարգությունը:

Հետևաբար, ինչպես շատերն են գիտակցում, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո: Սակայն այս հարցում էլ լուրջ բարդություններ են սպասվում, որովհետև ընտրական օրենսգրքի վերափոխումն էլ կրկին կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից: Չպետք է անտեսել, որ քաղաքական դիմակայության դրդապատճառից բացի, հանրապետականների մոտ առկա են նաև անձնական շահագրգռություններ, քանի որ նրանք համոզված չեն, որ հաջորդ ընտրություններից հետո կարող են հայտնվել խորհրդարանում:

Հուսանք, որ գործող խրթին սահմանադրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ստեղծված օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք և ողջախոհություն կդրսևորեն բանակցությունների, երկխոսության և փոխպայմանավորվածության միջոցով ելք գտնելու մեր պետականությանն սպառնացող այս բարդ իրավիճակից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել. Իրանը հայտարարել է՝ պատրաստ է հարվածել ՈւկրաինայինՕմանի ափերի մոտ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը մեր կողմից որեւէ դրական վերաբերմունք չի լինի.ԿարապետյանԶԼՄ-ները հայտնել են Սեուտա միգրանտների հոսքի պատճառըԲարեկամաբար հորդորում եմ ձեզ խոսել կոկորդիլոսների մասին. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ ՍարգսյանինԹուրքիան կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սև ծովում լարվածությունը նվազեցնելու համարԱրթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին. «Ընտրակեղծիքների հետքը հենց ձեր քաղաքական ուժի մոտ է»Բորելը հայտարարել է, որ եվրոպական համերաշխությունը մահացել է ՍեուտայումՈւշադրություն․ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Հայաստանի մի շարք շրջաններումՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթման գործով նախաքննությունն ավարտվել էՍպասվում է արևի ամբողջական խավարում Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը՝ 1000 հատ. ՊԵԿ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը․ Մոլդովայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԻսպանիայում պաշտոնյային ազատել են աշխատանքից՝ Սեուտայում անօրինական միգրանտների մասին հրապարակումից հետոՏեսե՞լ եք ոստիկանները ոնց են գալիս դատարանում խեղճացած խոսում. գժի տեղ եք դնո՞ւմ մարդկանց. ՔոչարյանՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը«Մարտի 1-ի 10 մահերի պատճառը եղել է պետությունը, որը ղեկավարում էր ձեր հայրը»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԱվարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել «Քո հերը», «քո մերը». անձնական հարցեր են քննարկում․ Իշխան ՍաղաթելյանՀակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներԳազի արտահոսքերը կբացահայտեն արհեստական բանականության օգնությամբԼիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթՀայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթը և էներգետիկան սպանում են ԵվրոպանԵրևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների նկատմամբՏպավորություն է, որ «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, ոչ թե ԱԺ փոխնախագահ․ ՀակոբյանՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները»Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը ՀայաստանԻսպանիայի ԱԳՆ. Սեուտայից գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալները վերադարձել են ՄարոկկոՍյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքի պայմաններում Դանիայի իշխանությունները զորակոչել են մոտ 1600 նորակոչիկներիԱշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացելՌուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօրAP. Գազայի շոգը սրում է մարդասիրական ճգնաժամըՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. ՂազինյանԿատարը, Եգիպտոսը և Թուրքիան մեղադրել են Իսրայելին Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի«Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնըՎրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներիՆախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ ՓեզեշքիանԱճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում
Ամենադիտված