Վենգերը` «Արսենալ»-ի պարտության մասին
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրից հետաձգված խաղի մասին, որում լոնդոնյան թիմը 1:3 հաշվով պարտվել է «Լեսթեր»-ին:
«Կարծում եմ՝ «Արսենալ»-ը լավ խաղ անցկացրեց: Կարող էինք խփել նույնիսկ 10 հոգով մնալուց հետո, բայց 11 մետրանոցը փոխեց խաղի ընթացքը: 11 մետրանոցի վերաբերյալ բողոքեր կան, բայց մենք կարողացանք հաղթահարել իրավիճակը: Ցանկանում եմ գովել թիմիս այն ոգու համար, որը ցուցադրեցին:
Ինձ հիասթափեցնում է, որ Պրեմիեր լիգան դեմ է քվեարկել VAR-ի կիրառմանը: Դա սպանում է ինձ: Մեր լիգան առաջինն էր ամբողջ աշխարում, իսկ հիմա ցանկանում ենք մեզ զգալ հետևում»,-Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում