Զարթոնք գյուղում երեխա է ջրահեղձ եղել
Հասարակություն
«911» ծառայություն մայիսի 10-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող արհեստական լճակում երեխան ջրահեղձ է եղել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ լճում (մոտ 200 քմ հատված, տարբեր հատվածներում 2-5 մետր խորությամբ) ջրահեղձ է եղել Զարթոնք գյուղի բնակիչը՝ Ա. Ղ.-ն (10-11 տարեկան):
Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով երեխայի դին դուրս է բերվել լճից: Բնակիչները դին տեղափոխել են Մեծամորի ԲԿ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը