«Լավ, դուք ձեր իմացած ձևով աշխատեք, մինչև». Փաշինյանը՝ կառավարության անդամներին
Քաղաքական
Կառավարության այսօրվա նիստը, որն առաջին անգամ վարում էր Նիկոլ Փաշինյանը, սկսվեց սովորականից շատ տարբեր:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ չտվեց և Կառավարության նիստը սկսվեց օրակարգի հաստատումով և Կառավարության անդամներին խնդրեց քվեարկել օրակրգում ընդգրկված հարցերը հաստատելու համար:
Հարցին միջամտեց փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և նշեց, որ Կառավարության նիստերի ընթացքում օրակարգի հաստատումը տեղի է ունենում այլ կարգով:
Դիտարկմանն ի պատասխան Փաշինյանը նկատեց. «Լավ դուք ձեր իմացած ձևով աշխատեք, մինչև»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև հետարքրքվեց երեկ տեղացած կարկտահարման հասցրած վնասների մասին և խնդրեց Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին՝ զեկուցել՝ ինչ է կատարվում այդ ուղղությամբ:
Այնուհետև Փաշինյանը ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանից հետարքրքվեց իրականացվող կարկտապաշտպան աշխատանքների մասին: Հարցին ի պատասխան Տոնոյանը նկատեց, որ այս պահին իրականացվում են միջոցառումներ կարկտապաշտպան տարածքների թիվը 70 տոկոսի հասցնելու համար:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը