«Փյունիկ»-ը կանվանափոխվի «Երևան»
Սպորտ«Փյունիկ»-ը որոշել է կատարել անվանափոխություն: Ակումբի արած հայտարարության մեջ նշված է.
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը որոշել է կատարել անվանափոխություն: Նոր մրցաշրջանից թիմը կկոչվի Ֆուտբոլային Ակումբ «Երևան»: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք ակումբի նոր անվանը համապատասխան տարբերանշանի (լոգոյի) մրցույթ:
Բոլոր ֆուտբոլասերներին ու պրոֆեսիոնալ դիզայներներին կոչ ենք անում մասնակցել մրցույթին: Հաղթողը կստանա դրամային պարգև 500,000 դրամի չափով, ինչպես նաև հուլիսի 8-ին Երևանում կայանալիք Լեգենդների հանդիպման երկու տոմս:
Ուրախ կլինենք ստանալ ձեր տարբերակները հետևյալ էլեկտրոնային հասցեով. [email protected]:
Հայտերն ընդունվում են մայիսի 15-ից հունիսի 5-ը ներառյալ: Հաղթողի անունը կհայտարարվի 2018թ. հունիսի 15-ից ոչ ուշ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում