ՀՖՖ-ի որոշումը ապօրինի է. Շիրակի հայտարարությունը
Սպորտ
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը կրկին հայտարարությամբ է հանդես եկել:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
««Շիրակ»-ը երեկ ՀՖՖ-ից ստացել էր գործին վերաբերվող բոլոր փաստաթղթերն՝ այդ թվում ձայնագրությունը և տեքստային հաղորդագրությունների լուսանկարները: Ի դեպ, նշենք, որ պարոն Սինոյանի հայտարարությունում նշված տեսագրությունն ընդհանրապես գոյություն չունի։ Մեր իրավաբանները, մանրամասն ուսումնասիրելով բոլոր ապացույցները և փաստաթղթերը, ևս մեկ անգամ համոզվեցին, որ ՀՖՖ որոշումը ապօրինի է:
Երկուշաբթի «Շիրակը» բոլոր փաստաթղթերը կներկայացնի բողոքարկման կոմիտե։ Հուսով ենք, որ կոմիտեն կցուցաբերի ողջախոհություն և նիստը կանցկացնի բաց ֆորմատով՝ հրավիրելով նախ բոլոր կողմերին, ինչպես նաև լրագրողներին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում