Իլոն Մասքը ցուցադրել Է Էլեկտրաբուսի առաջին թունելը Լոս Անջելեսի տակ
Աշխարհ
Լոս Անջելեսի տակ արագընթացիկ թունելի ստեղծումը մոտենում Է ավարտին: Այդ մասին Instagram-ում հայտնել Է SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը: «Լոս Անջելեսի տակ Boring Company-ի առաջին թունելը գրեթե պատրաստ Է:
Կարգավորող մարմինների կողմից վերջնական հաստատման նախաշեմին մենք մի քանի ամսից կազմակերպում ենք ցուցադրական ուղեւորություններ»,-գրել Է նա:
Մասքն ընդգծել Է, որ այն բանից հետո, երբ համակարգը կգործարկվի սովորական ռեժիմով, գերակայությունը կտան հետիոտներին ու հեծանվորդներին: Երթեւեկության արժեքը, նրա խոսքով, ավելի պակաս Է, քան ավտոբուսի տոմսի գինը: Ավելի վաղ ձեռնարկատերը հրապարակել Էր հասարակական տրանսպորտի նոր տեսակի՝ ստորգետնյա Էլեկտրաբուսի նախագիծը, որը կկարողանա ժամում զարգացնել մինչեւ 200 կիլոմետր արագություն: Նախագիծը ենթադրում Է հազարավոր փոքր կայարանների ստեղծում մոտավորապես կայանատեղիի չափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն