Յուրան ըտենց հատուկ ֆուտբոլիստ չի. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
«Յուրա Մովսիսյանը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում, թե ովքեր են հավաքական հրավիրվում, բայց չգիտես ինչի մարդիկ ուզում են չհավատալ դրան»,-այս մասին այսօր լրագրողների հետ զորույցում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ խոսելով Վարդան Մինասյանի կողմից Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին:
Նրա կարծիքով լավ կլիներ, որ այդ ցանկից մի քանի ֆուտբոլիստ չհրավիրվեր: Դիտարկմանը, թե Յուրա Մովսիսյանն այդ ցանկում է, Հայրապետյանն արձագանքեց. «Յուրան ըտենց հատուկ ֆուտբոլիստ չի էլի, որ անընդհատ առանձնացնում եք: Ինձ համար բոլորը հավասար են, ինձ համար հատուկ ֆուտբոլիստ չկա: Եթե կլինեն հավաքականի համար օգտակար ֆուտբոլիստներ, պարտավոր ենք մենք նրանց գնահատել: Իմ անձնական կարծիքով, Ռուբեն Հովսեփյանը պետք է լիներ հրավիրված, բայց վերջ ի վերջո դա որոշում է մարզիչը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Նրանց թվում է նաև Շվեդիայի «Յուրգորդեն» ակումբում հանֆդես եկող Յուրա Մովսիսյանը:
Սակայն նշենք նաև, որ երկու տարի առաջ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր՝ քանի դեռ ինքը ֆեդերացիայի նախագահն է, երեք ֆուտբոլիստներ ոտք չեն դնի հավաքական.
«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում»,- ասել էր նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում