ԱԹՍ-ն հարվածել է Արաբական ծոցի միակ ատոմակայանին․ տարածաշրջանում նոր վտանգավոր ահազանգ (տեսանյութ) Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 21։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայել լազերային զինված ականակիրներ․ Ինքնաբացարկներ՝ ընտրության նախաշեմին (տեսանյութ) «Ուժեղ Հայաստանի» անդամներին են ձերբակալել Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս Փող, խոստումներ ու քվե․ ինչ պատասխանատվություն է սպասվում ընտրակաշառքի համար (տեսանյութ) Նյու Յորքում ուժեղ ջրհեղեղը քշել-տարել է կնոջը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Արամ Ա-ն և սրբազանները կատարել են «Կիլիկիա»-ն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը զուգահեռաբար կապիկությամբ է զբաղվում. Թևանյան Չեմ բացառում, որ Զելենսկուն ժեստ են անում, որ Դոնբաս այցելության պատճառով իմ վրա գործ են կարում. Թեւանյան (տեսանյութ) 

ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնյա ու գործարար, միլիոնատեր հարազատները.hetq.am

Քաղաքական

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ընտանիքում միակը չէ, ով պաշտոնյա է: 39-ամյա Վանեցյանը գրանցված է Երեւանի Բաղրամյան փողոցում՝ հոր՝ Գագիկ Վանեցյանի եւ մոր՝ Մարգարիտ Ազարյանի հետ:

Սոցիալական կայքերում առկա նկարներից կարող ենք դատել, որ նա Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի մերձավորներից է:

Պատահական չէ, որ Ա. Վանեցյանի կենսագրությունն առաջինը հենց Սիմոնյանի araratnews.am կայքը հրապարակեց: Ըստ այդմ՝ գնդապետ Վանեցյանը մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելը՝ 2016-2018 թթ., եղել է ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալը: Դրանից առաջ էլ՝ սկսած 2000 թվից, աշխատել է ազգային անվտանգության համակարգում:

Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը

61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է նաեւ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում 2017-ի ամռանը կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության շրջանակը ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Այսպիսով՝ նախագահականի կադրերի վարչության պետ Մ. Ազարյանը նույնպես ընդգրկվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակում:

Մ. Ազարյանի հետ, վերոնշյալ օրենքի պահանջով, հայտարարագիր է ներկայացրել նաեւ նրա ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, ով համարվում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձ: Օրենքի համաձայն՝ այդպիսին համարվում է նաեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձը, ով, փաստորեն, պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանը ծնողների հետ նույն հասցեում է հաշվառված, բայց հայտարարագիր չի ներկայացրել: Կարելի է ենթադրել, որ չնայած հաշվառմանը, ԱԱԾ նոր տնօրենն առանձին է ապրում:

2017-ի սեպտեմբերին, օրենքի փոփոխությամբ պայմանավորված, Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, չնայած, ինչպես ասվեց, կադրերի վարչության պետ է նշանակվել դեռ 2011-ին:

Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:

Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ եւ 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:

Այս տարվա մարտին տիկին Ազարյանը ներկայացրել է արդեն 2017-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ անշարժ ու շարժական գույքի որեւէ գործարք նա չի կատարել անցյալ տարի: Փոխարենը փոխառության է հանձնել շուրջ 5,9 մլն դրամ:

Նախորդ հայտարարագրի տվյալների համեմատ՝ աճել են դրամական միջոցները՝ 25 մլն-ից դառնալով 30 մլն: 15 հազ. դոլարը չի փոփոխվել: 2017-ի ընթացքում Մ. Ազարյանը ստացել է 7,7 մլն դրամ աշխատավարձ, նույն ընթացքում քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է ավելի քան 1 մլն դրամ եկամուտ, ինչպես նաեւ վերցրել է փոխառություն (վարկ) մոտ 4,5 մլն դրամի չափով:

ԱԱԾ տնօրենի գործարար հայրը

Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի եւ եկամուտների տարեկան  հայտարարագիր է ներկայացրել նաեւ ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:

Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն եւ 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաեւ «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է եւ եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաեւ շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:

64-ամյա Գագիկ Վանեցյանը ներգրավված է բիզնեսում:

«Ավ Գրուպ»

«Հետքը» 2015-ին գրել էր, որ նրա «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, ներկայում էլ գործող ընկերություն է, հասցեն Երեւանի Էրեբունի փողոցում է: 50.000 դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է:

 

Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաեւ «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:

«Էյ Բի Տրանս»

2014-ի հոկտեմբերին Գ. Վանեցյանը Երեւանի բնակիչներ Արմեն Պեպանյանի եւ Մանյա Ղազարյանի հետ հիմնել է «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն: 100.000 դրամ կապիտալով ընկերությունը գրանցվել է Ղազարյանի հասցեում, սակայն 2016-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, եւ այժմ դրա 60 տոկոսը պատկանում է Վանեցյանին, իսկ 40-ը՝ Պեպանյանին: Ի սկզբանե տնօրենը եղել է Վանեցյանը, սակայն 2015-ին նրան փոխարինել է նույնպես երեւանցի Արթուր Արշավիրի Գրիգորյանը:

 

2017-ին «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր: 2016-ին սա եղել է ՀՀ պետբյուջե ավելի քան 3 մլն դրամ հարկ վճարող ընկերություններից մեկը (վճարել է 9.424.000 դրամ):

«Էյ Բի Էքսպորտ»

Գ. Վանեցյանը մասնակցություն ունի եւս մի ընկերությունում: 2016-ի հունիսին Նոր Արեշի բնակիչ Արման Ղազարյանը հիմնադրել է «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, որը 2017-ի հոկտեմբերին փոխանցել է Գագիկ Վանեցյանին (50 %) եւ Հարություն Ասատուրի Վարսանյանին (50 %): Ղազարյանը թողել է նաեւ տնօրենի պաշտոնը, որն այդուհետ զբաղեցրել է Տիգրան Հովհաննեսի Վանեցյանը (ըստ էության, Գ. Վանեցյանի եղբորորդին է): Ընդ որում՝ ԱԱԾ տնօրենի հորը պատկանող, վերը նշված «Ավ Գրուպ» ընկերությունը գրանցված է հենց Տիգրան Վանեցյանի տանը:

 

Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները):

Նոնա Վանեցյան. ԱԻՆ-ից՝ մանկավարժություն

Արթուր անեցյանի կինը՝ 36-ամյա Նոնա Նիկողոսի Վանեցյանը, մոր՝ Ժանետա Մկոյանի հետ գրանցված է Երեւանի Կոմիտասի պողոտայում: Ն. Վանեցյանը եւ նրա ամուսինը վերջինիս նշանակումից քիչ անց ջնջեցին իրենց էջերը սոցիալական ցանցերում, սակայն օգտատերերին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել մինչ այդ, բացի դրանից՝ համացանցում պահպանված լուրերը մանրամասներ են փոխանցում Ն. Վանեցյանի մասին:

Մասնավորապես, 2015-ին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Ն. Վանեցյանին նշանակել էր իր խորհրդական, մեկ այլ աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ Վանեցյանը եղել է նաեւ ԱԻՆ-ի ներկայացուցիչը արտասահմանյան երկրներում, միջազգային կազմակերպություններում եւ պետական մարմիններում:

 

Անցյալ տարի Երեւանի Դեմիրճյան 62 հասցեում Ն. Վանեցյանը բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը:

Վերջինս, ինչպես ամբողջ աշխարհում այս անունը կրող մյուս կենտրոնները, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ հիմքում ունենալով իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Կենտրոնն առաջարկում է նախադպրոցական երեխաների ուսուցում, դասապատրաստում դպրոցականների հետ, ինչպես նաեւ խմբակային ու անհատական պարապմունքներ տարբեր առարկաներից:

Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն եւ ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:

Վերջինս հիմնադրվել է 2017-ի մարտին, գրանցվել է հենց այս հասցեում, գործունեության տեսակն էլ նախադպրոցական կրթությունն է: Տակավին վերջերս՝ ապրիլի 6-ին, Դեմիրճյան 62-ում Ն. Վանեցյանը գրանցել է «Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա» ՀԿ-ն, որում ներգրավված է նաեւ նրա մայրը՝ Ժանետա Մկոյանը: ՀԿ-ի ստեղծումից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ժ. Մկոյանը հիմնադրել է «Վիլլա Մոնտեսսորի» ՍՊԸ-ն:

 

Վերադառնալով Դեմիրճյան 62-ին՝ նշենք, որ շենք-շինությունները, համաձայն կադաստրի, գրավադրված են «Ամերիաբանկում»: Բանկի անունով գրավի 2 իրավունք է ձեւակերպված: Այս առումով, թերեւս, արժե հիշել, որ անցյալ տարի Գ. Վանեցյանի կինը՝ Մարգարիտ Ազարյանը, ինչպես գրել էր հայտարարագրում, 4,5 մլն դրամի փոխառություն է վերցրել:

hetq.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կրեմլը ռուս-բելառուսական զորավարժությունները «ազդանշան» է անվանելՀայաստանի ապրանքաշրջանառության մոտ 38% բաժին է ընկնում Ռուսաստանին, մինչդեռ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 10%. Հայկ ՆահապետյանԲուդանովը հայտարարել է, որ «Ռուսը Ուկրաինան է» և խոսել Ռուսաստանի նկատմամբ գերիշխանության մասինԹրամփը քննարկում է Կուբայում ռազմական գործողությունների հնարավորությունը․ PoliticoԱՄՆ-ի կողմից առգրավված նավից իրանցի նավաստիները վերադարձել են ԹեհրանՌԴ. ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմիՀունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետոԱռաջին անգամ կանցկացվի ներառական աղոթք լսողության և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համարԺուրովան արձագանքել է Պլյուշչենկոյի որդու՝ Ադրբեջանի հավաքական տեղափոխվելունԱԹՍ-ն հարվածել է Արաբական ծոցի միակ ատոմակայանին․ տարածաշրջանում նոր վտանգավոր ահազանգ (տեսանյութ) Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում Գիտնականները բացահայտել են լյարդի ճարպակալման վտանգավոր հետևանքըԿրեմլը կոչ է արել Եվրոպային երկխոսության, այլ ոչ թե բախմանՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային եռյակը կմնա «անհրաժեշտ բավարարության» մակարդակումՖինլանդացի պրոֆեսորը զգուշացրել է՝ Կայա Կալլասի հայտարարությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ ԵՄ-ի համարՈւկրաինան ստիպված կլինի ընդունել Ռուսաստանի պայմանները․ European ConservativeԼեհաստանը հայտարարել է Ուկրաինայի վրա ճնշման ուժեղացման մասինԵվրահանձնաժողովը կանխատեսել է Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղում և գնաճի նվազումԱրամ Սաֆարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 21։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Ռուսաստանում Տուսկի հայտարարությունները որակել են որպես Մոսկվայի դեմ ճնշման փորձՂրիմում հայտարարել են՝ Արևմուտքը պատրաստ չէ հակամարտությունից հետո «կերակրել» ՈւկրաինայինԳիտնականները պարզել են դեմենցիայից պաշտպանվելու պարզ միջոցըԲժիշկը նշել է թրոմբոզի ռիսկը նվազեցնող մթերքներըՌուսաստանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Կուբայի կողմից ԱՄՆ-ին հարվածելու մասին հրապարակումըԱրևմուտքում վախենում են Ռուսաստանի և Չինաստանի աճող ազդեցությունից․ ԶԼՄՌԴ. Կալինինգրադի շուրջ իրավիճակը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հետ լայնածավալ պատերազմի«Համբույրի հիվանդությունը» սկսել է ավելի հաճախ տարածվել դպրոցականների և ուսանողների շրջանումԱրամ Քոչարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Շվեդիայի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային անօդաչուների կառավարման հարցումԹուրքիայում կասկածի տակ են դրել «թյուրքական ՆԱՏՕ»-ի ստեղծման հեռանկարներըՉեխիայի նախագահը հայտարարել է՝ Եվրոպայում խաղաղությունն այլևս երաշխավորված չէՀնդկաստանը խստացրել է աֆրիկյան երկրներից ժամանողների նկատմամբ վերահսկողությունը՝ Էբոլայի բռնկման պատճառովՊուտինը միջուկային զենքի կիրառումը անվանել է «ծայրահեղ միջոց»Reuters․ Եվրոպացիները զարմացած են եղել ԱՄՆ պատվիրակության անտեղյակությունից Իրանի հետ բանակցություններումԷրեբունու համայնքային ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն (տեսանյութ)Պուտինը բացահայտել է միջուկային եռյակի նպատակըՆեթանյահուն սխալ է համարում Իրանին ԱՄՆ-ի հարվածների հետաձգումըԱրևմուտքը Պուտինից ազդանշան է տեսել Սի Ծինփինի հետ նրա հանդիպման ժամանակ«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ)Օսիպյանն իրեն զուսպ է պահել, Արցախում նա ավելի անզուսպ էր, բայց այնտեղ ներում էին. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Էստոնիայի նախկին նախագահ Կալյուլայդը կոչ է արել Ուկրաինան չհանձնել ՌուսաստանինԶգուշացեք․ կեղծիք է․ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Չեխիան հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին պետք է ընթանա կանոններին համապատասխանԽաղաղության հաստատման արդյունքում ՀՀ-ում բացվել է շահավետ ներդրումների նոր ժամանակաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպանՀսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերըՌուսաստանի հետ ԵՄ բանակցողը պետք է վայելի իր ժողովրդի վստահությունը․ ՌԴ ԱԳՆԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կասկածի տակ է դրել Գրենլանդիայի ինքնիշխանությունըՀայաստանը և Համաշխարհային բանկը ստորագրել են 264 միլիոն 400 հազար դոլարի ֆինանսական համաձայնագիրՉինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի փոխում իր դիրքորոշումը Թայվանին զենքի վաճառքի հարցումԶախարովան Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ
Ամենադիտված