Մինասյանը կարող է այս պահին ճգնաժամից հանել ֆուտբոլի հավաքականը. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերանշանակված մարզիչ Վարդան Մինասյանը կարող է օգնել ազգային ընտրանին դուրս գալ դժվարին իրավիճակից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Մինասյանին խնդրել եմ, որ այս ծանր շրջանում գա և գլխավորի հավաքականը: Մինասյանը կարող է այս պահին ճգնաժամից հանել ֆուտբոլի հավաքականը: Եվ մենք միմյանց առաջ ոչ մի պայման չենք դրել»,-ասաց Հայրապետյանը:
Հայրապետյանը խոսեց նաև հավաքական հրավիրված 6 մյուս ֆուտբոլիստների մասին` մասնավորապես փաստելով. «Դավիթ Յուրչենկոյի հետ զրուցել ենք և նախապես իր համաձայնությունը ստացել ենք: Բոլոր մյուս 6 ֆուտբոլիստներից ևս ստացել ենք իրենց համաձայնությունը»:
ՀՖՖ նախագահի կարծիքով՝ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը մեծ վստահություն ունի ընտրանու նոր ներուժի վրա: «Մինասյանը «դուխով» է և ոգևորված: Նա ասում է, որ ունենք հնարավորություն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու»,-շեշտեց ՀՖՖ նախագահը:
Վարդան Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվեց 2018 թվականի ապրիլի 10-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում