Իվանիշվիլին վերադարձավ
Քաղաքական
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մայիսի 11-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համագումարի ժամանակ կրկին այդ կուսակցության նախագահ է ընտրվել:
Նա ասել է, որ քաղաքականություն վերադառնալու որոշումը բավական բարդ որոշում էր և իր ծրագրերի մեջ չէր մտել: Հիմնական շարժառիթը, ինչպես և 2011 թվականին, եղել է «Վրաստանը, վրաց ժողովուրդը, նրա բարգավաճումն ու արժանի ապագան»,- գրում է Deutsche Welle պարբերականը՝ մեջբերելով Իվանիշվիլիի խոսքերը:
Նախկին վարչապետը հիշեցրել է նաև երկրի տնտեսության «ողբալի» վիճակը, ընդդիմադիրների ոչ կառուցողական արշավը, իշխանության ներսում անիմաստ հակասությունները և խոստացել դրանց դեմ պայքարել:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը