Սիլվիո Բեռլուսկոնիի վրայից հանվել է ընտրություններին մասնակցելու արգելքը
Աշխարհ
Միլանի դատարանի որոշմամբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված՝ ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Բեռլուսկոնին մի քանի տարի առաջ զրկվել էր այդ իրավունքից այն բանից հետո, երբ ֆինանսական խարդախությունների գործով ճանաչվել էր մեղավոր: Արդյունքում, նա չէր կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվեցին նախորդ տարի, հետևաբար չի կարող հավակնել վարչապետի կամ այլ բարձր պաշտոնի:
Դատարանի որոշմամբ, եթե Իտալիայում նոր ընտրություններ անցկացվեն, ապա Բեռլուսկոնին կարող է ներկայացնել իր թեկնածությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն