Արտակարգ դեպք Երևանում
Հայաստան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 12-ին, Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «կրծոսկրի կոթի, ձախ ուսահոդի, կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա Արմեն Թալանչյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր