Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը 

Մասիսի ԲԿ-ում կրկին սկանդալ է հասունանում. որոշ աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել, տնօրենի պարզաբանումը

Հասարակություն

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուրեր էին շրջանառվում, որ ամիսներ առաջ սկանդալային պատմության կենտրոնում հայտնված Մասիսի հիվանդանոցի որոշ աշխատակիցներ մարտ և ապրիլ ամիսներին աշխատավարձ չեն ստացել: «Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց պարզել` համապատասխանում է այն արդյոք իրականությանը, և որոնք են ուշացման պատճառները:

Հիվանդանոցի բժիշկներից մեկը, ով չցանկացավ նշել անունը, հաստատեց տեղեկությունը: «Սպասում ենք ֆինանսավորման, բուժքույրերի մի մասը ստացել է աշխատավարձը, իսկ բժիշկներն ընդհանրապես չեն ստացել: Տնօրենն ասում է, որ ֆինանսավորում հունվարին չի եղել, աշխատողները շատ են, բյուջեն չի բավարարում: Եվ իրոք բյուջեն կրճատվել է, չի բավականացնում աշխատավարձին: Բայց մենք ինչո՞վ ենք մեղավոր: Թող նախարարությունը վերանայի, բյուջեն ավելացնի, մենք էլ ստանանք մեր աշխատավարձը»,-ասաց բժիշկն ու հավելեց, որ չեն ստացել մարտին և ապրիլին:

Հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանի խոսքով` հարցն ավելի գլոբալ է: «Այս տարվա մեր բյուջեն նախորդ տարվա համեմատ  կրճատվել է մոտ 50 մլն-ով: Ես ընդունվել եմ Մասիսի ԲԿ աշխատանքի նախորդ տարվա մայիսի 27-ին: Ինֆորմացիային տիրապետելուց հետո հասկացա, որ 2017 թվականին մոտ 6-7 ամիս, ինչպես նաև նախորդ տարիներին եղել են թերակատարումներ: Ինչ-ինչ պատճառներով բազմաթիվ վիրահատություններ և բուժօգնություններ այս հիվանդացում չեն արվել, սակայն, որի հնարավորությունը մենք ունեցել ենք: Եվ քանի որ յուրաքանչյուր տարվա բյուջեն հաստատվում է նախորդ տարվա կատարողականի հիման վրա, իսկ նախորդ տարի բավականին թերակատարումներ են եղել, հետևաբար մոտ 50 միլիոնը բյուջեից կրճատվել է»,-հիմնավորեց Նունե Ավանեսյանն ու հավելեց, որ բյուջեն կրճատվել է ոչ միայն թերակատարումների համար: 2017-ի հունվարին հաստատած բյուջեն 538 մլն է եղել: 2017-ի վերջին բյուջեն նախարարությունից հաստատվել է մոտ 513 մլն դրամ, այսինքն՝ կատարած աշխատանքի չափով: 2018-ի հունվարի 1-ին հաստատել են ոչ նույն թվով, այլ՝ մոտ 477 մլն: Հարցին, թե որն է պատճառը, Ավանեսյանն ասաց` իրենք չգիտեն:

Տնօրենի խոսքով` աշխատողները աշխատավարձ չեն ստացել ոչ թե երկու ամիս, այլ պարզապես նրանց մի մասը` մոտ հիսուն տոկոսը չի ստացել ապրիլ ամսին: Սակայն դրամարկղի ընթացիկ վճարումներից օրական մի քանի հոգու աշխատավարձ արդեն տալիս են:  Իսկ ապրիլ ամսի համար նախատեսված աշխատավարձը, որը պետք է տրվի մայիսի սկզբին, աշխատողները պետք է ստանան մինչ այս ամսվա 15-ը: Առողջապահության ոլորտում դեռ ոչ ոք ֆինանսավորում չի ստացել, այդ թվում Մասիսի ԲԿ-ն: «Ես անձամբ զանգել եմ Պետական առողջապահության գործակալություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, և ինձ հավաստիացրել են, որ առավելագույնը մինչ երկուշաբթի` մայիսի 14-ին գումարները կգան: Եվ մենք դրանով կվճարենք աշխատակիցներին: Այսինքն՝ մենք մայիս ամսվա համար ուշացում չունենք»,-նշեց Ավանեսյանն ու հավելեց, որ մեկ շաբաթ առաջ ժողով են արել, և ինքն աշխատակիցներին տեղեկացրել է, որ շուտով աշխատավարձերը կլինեն:  

Ավանեսյանը նշեց նաև, որ հիվանդանոցի թիմային աշխատանքի շնորհիվ իրենք ավելի շատ մարդկանց ներգրավել իրենց առողջապահական ծառայություններում և ապրիլին 50 մլն-ից 8 մլնը վերականգնել:

Հարցին՝ թե եղած բյուջեն ինչի վրա է ծախսվել, Ավանեսյանն ասաց՝ հոսանքի, կոմունալ վճարումների, դեղորայքի, բենզինի, ջրի, աղբահանության, համակարգչային ծառայությունների,  պահակային ծառայության համար, հարկերի, Շտապ օգնության մեքենաների ծախսերի վճարման, հիվանդանոցի ծառայողական մեքենաների կարմիր գծերի խախտման համար, որը կազմում է 13000 դրամ և այլն: Տնօրենը հավաստիացրեց` ավելորդ ոչ մի ծախս չի կատարվել,  բոլորը հիմնավորված են:

Հիվանդանոցի հաշվապահ Գոհար Կիրակոսյանի փաստմամբ` այս տարվա հունվարի պետպատվեր չեն ունեցել, և միայն վճարովի ծառայությունից ունեցել են 13 մլն-ի եկամուտ: Առաջին ֆինանսավորումը պետպատվերի գծով ունեցել են փետրվարին՝ 46 մլն 144 հազար, իսկ ընդհանուր եկամուտը` վճարովի ծառայության հետ կազմել է 54 մլն 21 հազար: Մարտին ընդհանուր եկամուտը կազմել է 51 մլն 387 հազար դրամ, ապրիլին՝48 մլն 389 հազար դրամ:

Դիտարկմանը՝ նշված ամիսների բյուջեների տարբերությունն ահռելի չէ, ինչպե ՞ս է ստացվել, որ մի ամիս ստացել են, իսկ մյուսին` ոչ, հաշվապահը հիմնավորեց` յուրաքանչյուր հաջորդ ամսվա ֆինանսավորման հաշվին են կատարվում աշխատավարձի վճարումները: «Կոնկրետ մարտին 51 մլն 387 հազար եկամուտ ենք ունեցել, սակայն փետրվարի աշխատավարձը հաշվարկել ենք մարտին: Մայիսին պետք է վճարվեն ապրիլի համար: Դա հաջորդական եկել է պակաս ֆինանսավորման պատճառով: Հունվարին ֆինանսավորում չենք ունեցել և տվել ենք դեկտեմբերի աշխատավարձ: Հունվարին ոլորտում ոչ ոք չի ստանում ֆինանսավորում»,-նշեց նա:

Մանկական բաժանմունքի բուժքույր Անուշ Միքայելյանը, անդրադառնալով քույրերի բողոքի ակցիա կազմակերպելու լուրերին, ասաց, որ նման բան չի եղել: «Ուղղակի մենք բաժանմունքի քույրերով որոշել ենք մոտենալ մեր տնօրենին և հարցնել, թե ինչ պատճառով աշխատավարձ չենք ստանում: Տնօրենը մեզ ասել է՝ սպասենք մինչ երկուշաբթի»,-ասաց նա ու հավելեց, որ աշխատավարձ չեն ստացել մարտ և ապրիլ ամիսներին:

Ավանեսյանին ուղղված դիտարկմանը` թե ավելի վաղ ասում էր, որ մարտին ստացել են, նա պատասխանեց, որ աշխատակիցների հիսուն տոկոսն է ստացել, կան մարդիկ, ովքեր չեն ստացել: Աշխատակիցները նշեցին, որ նախքան դա երբևիցե չեն ունեցել աշխատավարձի խնդիր:

Ավելի վաղ` այս տարվա փետրվար ամսին նույն հիվանդանոցի լաբորատորիայում տնօրեն Ավանեսյանը մեզի անալիզի փոխարեն թեյի գույն էր հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխաններ:

Աննա Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում
Ամենադիտված