Մցխեթ-Թբիլիսի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկին վիրահատել են
Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժած ՀՀ քաղաքացի Անուշ Դալալյանը (1977թ.) վիրահատվել է: Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից,
Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն և վերջինս պետք է ստանա ստացիոնար բուժում։
ՃՏՊ հետևանքով տուժած մեկ այլ քաղաքացի՝ Մայիս Կարոյանը (1978թ.) արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Մայիսի 13-ին ժամը 22:24-ի սահմաններում Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթ քաղաքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար են բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը