Իրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ) Ով էլ հաղթի հունիսի 7-ին, հետընտրական զարգացումներն անխուսափելի են․ Աղասի Ենոքյան (տեսանյութ) Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու ԱԹՍ-ն հարվածել է Արաբական ծոցի միակ ատոմակայանին․ տարածաշրջանում նոր վտանգավոր ահազանգ (տեսանյութ) Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 21։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայել լազերային զինված ականակիրներ․ Ինքնաբացարկներ՝ ընտրության նախաշեմին (տեսանյութ) «Ուժեղ Հայաստանի» անդամներին են ձերբակալել Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս Փող, խոստումներ ու քվե․ ինչ պատասխանատվություն է սպասվում ընտրակաշառքի համար (տեսանյութ) Նյու Յորքում ուժեղ ջրհեղեղը քշել-տարել է կնոջը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում 

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանն ապշեցնող է. Քոչարյանի գրասենյակ

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։

«Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր ավանդական կեղծիքներից մեկն այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքով ԼՂՀ-ն ժամանակին դուրս է մնացել բանակցությունների սեղանից: Հիշեցնենք, որ այս թեմայով ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով և փաստացի ապացուցել, որ հենց Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմն են եղել Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեղավորները:

Պատմական փաստերն ապացուցում են, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Ասվածը հերթական փաստացի ապացուցելու համար մեջբերենք մի հաղորդագրություն, որ տպագրվել է «Հայք» թերթի 1997 թվականի հունվարի 25-ի համարում:

«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Պրն. Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով:

Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը» (տես՝ հոդվածին կից լուսապատճենները): Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»։ 


Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդյոք Չինաստանը կփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հարցում․ քաղաքագետԻրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ) Բացահայտվել են 2026 թվականի ամենաթրենդային հագուստներն ու աքսեսուարները զումերների շրջանումՈվ էլ հաղթի հունիսի 7-ին, հետընտրական զարգացումներն անխուսափելի են․ Աղասի Ենոքյան (տեսանյութ) Համաշխարհային մամուլը քննարկում է Պուտինի Չինաստան այցը․ ինչու Պեկինը նրան ավելի ջերմ ընդունեց, քան ԹրամփինՉեխիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «տրամաբանական հաջորդ քայլն» էՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Եվրոպային ուղղված ազդանշան են․ NZZԿրեմլը ռուս-բելառուսական զորավարժությունները «ազդանշան» է անվանելՓորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի Բուդանովը հայտարարել է, որ «Ռուսը Ուկրաինան է» և խոսել Ռուսաստանի նկատմամբ գերիշխանության մասինԹրամփը քննարկում է Կուբայում ռազմական գործողությունների հնարավորությունը․ PoliticoԱՄՆ-ի կողմից առգրավված նավից իրանցի նավաստիները վերադարձել են ԹեհրանՌԴ. ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմիՀունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետոԱռաջին անգամ կանցկացվի ներառական աղոթք լսողության և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համարԺուրովան արձագանքել է Պլյուշչենկոյի որդու՝ Ադրբեջանի հավաքական տեղափոխվելունԱԹՍ-ն հարվածել է Արաբական ծոցի միակ ատոմակայանին․ տարածաշրջանում նոր վտանգավոր ահազանգ (տեսանյութ) Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում Գիտնականները բացահայտել են լյարդի ճարպակալման վտանգավոր հետևանքըԿրեմլը կոչ է արել Եվրոպային երկխոսության, այլ ոչ թե բախմանՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային եռյակը կմնա «անհրաժեշտ բավարարության» մակարդակումՖինլանդացի պրոֆեսորը զգուշացրել է՝ Կայա Կալլասի հայտարարությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ ԵՄ-ի համարՈւկրաինան ստիպված կլինի ընդունել Ռուսաստանի պայմանները․ European ConservativeԼեհաստանը հայտարարել է Ուկրաինայի վրա ճնշման ուժեղացման մասինԵվրահանձնաժողովը կանխատեսել է Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղում և գնաճի նվազումԱրամ Սաֆարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 21։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Ռուսաստանում Տուսկի հայտարարությունները որակել են որպես Մոսկվայի դեմ ճնշման փորձՂրիմում հայտարարել են՝ Արևմուտքը պատրաստ չէ հակամարտությունից հետո «կերակրել» ՈւկրաինայինԳիտնականները պարզել են դեմենցիայից պաշտպանվելու պարզ միջոցըԲժիշկը նշել է թրոմբոզի ռիսկը նվազեցնող մթերքներըՌուսաստանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Կուբայի կողմից ԱՄՆ-ին հարվածելու մասին հրապարակումըԱրևմուտքում վախենում են Ռուսաստանի և Չինաստանի աճող ազդեցությունից․ ԶԼՄՌԴ. Կալինինգրադի շուրջ իրավիճակը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հետ լայնածավալ պատերազմի«Համբույրի հիվանդությունը» սկսել է ավելի հաճախ տարածվել դպրոցականների և ուսանողների շրջանումԱրամ Քոչարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Շվեդիայի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային անօդաչուների կառավարման հարցումԹուրքիայում կասկածի տակ են դրել «թյուրքական ՆԱՏՕ»-ի ստեղծման հեռանկարներըՉեխիայի նախագահը հայտարարել է՝ Եվրոպայում խաղաղությունն այլևս երաշխավորված չէՀնդկաստանը խստացրել է աֆրիկյան երկրներից ժամանողների նկատմամբ վերահսկողությունը՝ Էբոլայի բռնկման պատճառովՊուտինը միջուկային զենքի կիրառումը անվանել է «ծայրահեղ միջոց»Reuters․ Եվրոպացիները զարմացած են եղել ԱՄՆ պատվիրակության անտեղյակությունից Իրանի հետ բանակցություններումԷրեբունու համայնքային ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն (տեսանյութ)Պուտինը բացահայտել է միջուկային եռյակի նպատակըՆեթանյահուն սխալ է համարում Իրանին ԱՄՆ-ի հարվածների հետաձգումըԱրևմուտքը Պուտինից ազդանշան է տեսել Սի Ծինփինի հետ նրա հանդիպման ժամանակ«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ)Օսիպյանն իրեն զուսպ է պահել, Արցախում նա ավելի անզուսպ էր, բայց այնտեղ ներում էին. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Էստոնիայի նախկին նախագահ Կալյուլայդը կոչ է արել Ուկրաինան չհանձնել ՌուսաստանինԶգուշացեք․ կեղծիք է․ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ամենադիտված