Արդարադատության նորանշանակ նախարարը հանդիպել է աշխատակիցների հետ
Քաղաքական
Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպել են ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Զեյնալյանը ողջունել է Արդարադատության նախարարության աշխատակազմին և նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը և թույլ չտալ կորուստներ: «Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելու լայն հնարավորություն է տրված այս պահին»,- ասել է նա:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը