Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

ԵՊՀ-ում բացվել է «Գերմանիան՝ հետազոտության երկիր» խորագրով ցուցահանդես

Հայաստան

Երևանի պետական համալսարանը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) մայիսի 14-ին համատեղ տվել են «Գերմանիան՝ հետազոտության երկիր» խորագրով ցուցահանդեսի մեկնարկը, որը 2 շաբաթ շարունակ կցուցադրվի մայր բուհում:

Այս մասին  տեղեկացրին ԵՊՀ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ԵՊՀ դասախոսական կազմի ներկայացուցիչներ, Երևանում DAAD-ի թիմի անդամները, ինչպես նաև նախկին և ներկա կրթաթոշակառուներ:

ԵՊՀ-ն և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) ունեն տարիների սերտ և արդյունավետ համագործակցության դրական փորձ: Այս համագործակցության արդյունքում ԵՊՀ-ի բազմաթիվ ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դասախոսներ գիտական համագործակցություն են սկսել գերմանական բուհերի, գիտահետազոտական կենտրոնների հետ, տպագրել համատեղ գիտական հոդվածներ, կյանքի կոչել գիտական նոր ծրագրեր, և պատահական չէ, որ ցուցադրությունը ԵՊՀ-ում է կազմակերպվել, քանի որ կրթաթոշակառուների մեծ մասը հենց համալսարանականներն են:

Ցուցահանդեսում տեղ են գտել Գերմանիայի գիտական տարբեր ոլորտներում կատարված գիտահետազոտական աշխատանքները՝ վիճակագրությամբ և փաստերով:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը իր խոսքում ողջունեց ներկաներին, և շեշտեց, թե ինչքան կարևոր է գիտական աշխարհում ձեռքբերումներով չբավարարվելն ու ավելիին ձգտելը: Հակառակ դեպքում հանգիստը հետընթացի է հանգեցնելու:

Գիտական ասպարեզում ունեցած այդ ձեռքբերումներով ժամանակակից մարդը աշխարհին ոչ միայն իր անձի, այլ նաև սեփական երկրի գիտական ներուժն է ներկայացնում:

«Գերմանիան և Հայաստանը նման են իրար. երկուսն էլ օգտակար հանածոներով հարուստ չեն: Երկու երկրների ամենակարևոր «օգտակար հանածոն» մարդկային ներուժն է, որն էլ մենք փորձում ենք զարգացնել»,- նշեց դեսպանը իր խոսքում:

ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը իր ելույթում առանձնացրեց այն փաստը, որ ինչպես DAAD-ի, այնպես էլ մյուս գերմանական ծրագրերի և համալսարանների ընձեռած հնարավորությունների շնորհիվ Երևանի պետական համալսարանում գիտական գործուղումների քանակով Գերմանիան առայժմ առաջատար երկիր է, որտեղ համալսարանականները ամենից շատն են հյուրընկալվում:

ԵՊՀ-ն այս ընթացքում առիթ է ունեցել համագործակցել գերմանական այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են Ռոստոկի համալսարանը, որի հետ համատեղ իրականացրել է մագիստրոսական ծրագրեր, Բեռլինի, Հալլեի, Օրդենբուրգի համալսարանները:

Գեղամ Գևորգյանը նշեց նաև համագործակցության այն ամենակարևոր տարրի մասին, որը շատ դեպքերում չի նշվում, բայց անչափ կարևոր է. փոխանակման ծրագրերի շնորհիվ ուսանողները ոչ միայն ծանոթանում են գերմանական ակադեմիական միջավայրին, այլ նաև մշակույթին՝ ընդհուպ գերմանական կանոնակարգվածություն և ճշտապահություն: Հետագայում ուսանողները այս փորձառությունները կիրառում են հայրենիքում:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Արմեն Թռչունյանն էլ արդեն սեփական փորձով կիսվեց ներկաների հետ՝ պատմելով այն հնարավորությունների մասին, որ Գերմանիան ընձեռում է գիտական հետազոտություններ կատարող անձին: Արմեն Թռչունյանը իր խոսքում կոչ արեց ուսանողներին օգտագործել հնարավորությունն ու հարստացնել իրենց գիտական կենսագրությունը գերմանական փորձով:

«Ցուցահանդեսն ունի երկու կարևոր նպատակ,- մեզ հետ զրույցում ասաց DAAD երևանյան գրասենյակի ղեկավար, ԵՊՀ դասախոս Սիլվիա Շմիդը,- առաջինը՝ ինֆորմացնել և ուղղորդել ուսանողներին, որոնք դեռևս չեն կողմնորոշվում հետազոտական ծրագրերի ընտրության հարցում, և երկրորդ՝ կապ ստեղծել նախկին և ներկա կրթաթոշակառուների միջև: Ուսանողները միմյանց սեփական փորձով կարող են ոգեշնչել և մոտիվացնել նոր գիտական մտքերի ու գաղափարների»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված