Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

8 հիմնավոր պատճառ՝ մարդուն անցյալում թողնելու համար

Այլ

Յուրաքանչյուրիս կյանքում գալիս է մի պահ, երբ ստիպված ենք լինում ինչ-որ մեկից բաժանվել։ Մի ժամանակ, երբ դուք նոր էիք հանդիպել այդ մարդուն, միասին ձեզ լավ էիք զգում, բայց այն բանից հետո, երբ նրան ավելի լավ եք ճանաչում և որոշ ժամանակ եք միասին անցկացնում, սկսում եք հասկանալ, որ նրա հետ հարաբերությունները ոչ միայն ձեր օգտին չեն, այլև գուցե ստիպում են ձեզ տեղում դոփել։ Հենց դրա համար ավելի լավ է՝ անցյալում թողնեք այն, ինչ եղել է։ Եկեք հստակեցնենք, թե ինչու պետք է թողնեք այդ մարդուն։

  1. Թողեք, եթե գիտեք, որ այլևս երբեք միասին այնպես լավ չի լինելու, ինչպես առաջ էր։

Կյանքի ընթացքում բոլորս փոխվում ենք, և դա նորմալ է։ Մենք կարող ենք հանկարծ հասկանալ, որ մեր և մեր երբեմնի մտերիմ ընկերների ճաշակներն ամբողջովին տարբեր են, ունենք տարբեր ձգտումներ, հոբբիներ և երազանքներ, որ այլևս միմյանց չենք հասկանում, և, որ մեր միջև կապը մազից է կախված։

 

Մտածեք՝ չի՞ եկել ժամանակը՝ ընդունել դա և թողնել այդ մարդուն։ Չէ՞ որ դա ավելի լավ է, քան կառչել նրանից, ինչն արդեն չկա, ինչը դժվար թե հաջողվի վերադարձնել, և ինչը գուցե երբեք էլ գոյություն չի ունեցել։

  1. Թողեք, եթե ձեր հարաբերություններում տեղ չկա վստահության և հավատարմության համար

Եթե հոգու խորքում գիտեք, որ չեք կարող վստահել այդ մարդուն, կամ վաղ թե ուշ նա ձեզ կդավաճանի, ապա չարժե՞ հարց տալ, թե նա ձեզ ընդհանրապես պե՞տք է, թե՞ ոչ։  Վստահությունն ու հավատարմությունը միշտ էլ եղել են ցանկացած ընկերության և անձնական հարաբերությունների անկյունաքարերը, և ոչ՝ հենց այնպես։

  1. Թողեք, եթե ոչ մի կերպ չեք հասկանում, թե ինչպես եք միմյանց վերաբերվում

Եթե ընկերության մեջ կամ անձնական հարաբերություններում չկան հստակ գծված սահմաններ, այդ հարաբերությունները չի կարելի համարել ո՛չ հաճելի, ո՛չ առողջ։ Թեկուզ նրա համար, որ միշտ փորձում եք գուշակել, թե ինչ արժեք ունեք այդ մարդու համար, և արդյո՞ք որևէ արժեք ունեք, թե՞ ոչ։ Եվ եթե գտնվելով նրա կողքին՝ ձեզ գնահատված չեք զգում, մտածեք՝ ինչո՞ւ եք թույլ տալիս ինչ-որ մեկին՝ ձեզ հետ նման կերպ վարվել։

  1. Թողեք, եթե հարաբերությունները կամ ընկերությունը նրա հետ ակնհայտորեն վնասում են ձեզ

Եթե ընկերությունը կամ անձնական հարաբերություններմ ինչ-որ մեկի հետ ձեզ դժբախտացնում են, կամ ստիպում են խղճալ ինքներդ ձեզ, ապա եկել է այդ մարդուն հրաժեշտ տալու ժամանակը։ Չի կարելի ապրել՝ մշտապես քեզ թակարդում զգալով, կամ թույլ տալով, որ քեզ հետ վատ վարվեն։ Այնպես որ, եթե ինչ-որ մեկը մշտապես նվաստացնում է ձեզ, վիճում է ձեզ հետ և ձեզ ուշադրություն չի դարձնում, ծաղրում է, ստիպում կասկածել ձեր ուժերին, ասես՝ թքած ունի ձեզ վրա… ազատեք ձեր կյանքը բացասականից, և որքան հնարավոր է՝ արագ։

  1. Թողեք, եթե ոչ մի կերպ չեք կարողանում միմյանց հասկանալ

Դժվար է ինչ-որ հարաբերություններ ունենալ մի մարդու հետ, որի հետ միշտ վիճում եք և չեք կարողանում ընդհանուր կարծիքի գալ գոնե մի հարցում։ Եթե միակ բանը, որի հետ համաձայն եք, այն է, որ դուք ոչ մի հարցում համաձայն չեք, հնարավոր է՝ եկել է այդ անիմաստ հարաբերությունները դադարեցնելու ժամանակը։ Ճակատագիրը հաճախ է միացնում իրարից տարբեր մարդկանց, և թեկուզ որոշ դեպքերում նրանք միասին են մնում, բայց ավելի հաճախ դա այդպես չի լինում։ Եվ եթե զգում եք, որ ձեր տարբերություններն իրենց հետ միայն վեճեր են բերում, ապա հրաժարվեք նմանատիպ հարաբերություններից։

  1. Թողեք, եթե ձեր հարաբերությունները միայն դուք եք փորձում պահպանել
 

Եթե ձեզ թվում է, որ ձեր վրա եք վերցրել ձեր հարաբերությունները պահպանելու ամբողջ ծանրությունը, ապա մտածեք, թե արդյո՞ք արժե անել դա։ Եթե ինչ-որ մեկն իրոք սիրում է ձեզ, անհանգստանում է ձեր մասին, ուզում է ձեր կողքին լինել և ունի ձեր կարիքը, ապա այդ մարդը երբեք թույլ չի տա, որ ձեզ վրա վերցնեք ամբողջ ծանրությունը։ Այնպես որ, փորձեք կապել ձեր կյանքը նրա հետ, ով ոգեշնչում է ձեզ, ով ձեզ հետ հարաբերություններում տալիս է ավելին, քան վերցնում է, ով պատրաստ է պայքարել, որ մնաք իր կյանքում։

  1. Թողեք, եթե նա կտրում է ձեր թևերը

Եթե հասկանում եք, որ ձեր հարաբերությունները չեն ոգեշնչում ձեզ, այլ հակառակը՝ իջեցնում են ձեզ երկնքից, խորհուրդ ենք տալիս ավելի ուշադիր նայել նրան։ Դուք արժանի եք, որ ձեր կողքին լինի մարդ, որը ունակ կլինի աջակցել ձեզ կյանքում և հավատալ ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ ինքներդ եք դժվարանում անել դա։

  1. Թողեք, եթե չեք ստանում ձեր հարաբերություններից այն, ինչ ուզում եք և ինչ պետք է ձեզ

Հարցրեք ձեզ՝ կարո՞ղ եք ցանկության դեպքում ապրել առանց այդ հարաբերությունների։ Մեզ հաճախ են ասում, որ մարդկանցից ավելին ենք սպասում, բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է համաձայնենք քչի հետ, քան իրական երջանկությունն է։ Երբեք և ոչ մի դեպքում մի ամաչեք նրա համար, որ ուզում եք՝ ձեր կողքին լինի ձեզ սիրող, հոգատար և անկեղծ մարդ։ Նա, ով ունակ է ոչ միայն լսել ձեզ, այլև հասկանալ, նա, ում կարելի է վստահել, և նա, ով ձեզ կվստահի, նա, ով կիսում է ձեր ձգտումները, և նա, ով չի կտրում ձեր թևերը, այլ օգնում է ճախրել։

Թարգմանությունը՝ 168.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված