13 ոսկե և 2 արծաթե մեդալներ. հայ մարզիկները Իտալիայից վերադարձել են հաղթանակած (տեսանյութ) Ասում են՝ ռուսական ФСБ-ի գործակալներն են մեր ծրագիրը գծել․ «Բոլորին դեմ եմ» (տեսանյութ) Իրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ) Ով էլ հաղթի հունիսի 7-ին, հետընտրական զարգացումներն անխուսափելի են․ Աղասի Ենոքյան (տեսանյութ) Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու ԱԹՍ-ն հարվածել է Արաբական ծոցի միակ ատոմակայանին․ տարածաշրջանում նոր վտանգավոր ահազանգ (տեսանյութ) Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 21։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայել լազերային զինված ականակիրներ․ Ինքնաբացարկներ՝ ընտրության նախաշեմին (տեսանյութ) «Ուժեղ Հայաստանի» անդամներին են ձերբակալել Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս Փող, խոստումներ ու քվե․ ինչ պատասխանատվություն է սպասվում ընտրակաշառքի համար (տեսանյութ) 

Սերժիկ Սրապիոնյանը ազատվել է սփյուռքի փոխնախարարի պաշտոնից

Քաղաքական

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հակիրճ ներկայացրել է իր երկրորդ աշխատանքային օրը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ներկայացնում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ:

«Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար, զգացված եմ, ուրախ եմ, սիրում եմ բոլորիդ: Իսկ հիմա հակիրճ ամփոփեմ երկրորդ աշխատանքային օրս: Եվ ուրեմն`

Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով):

Ամբողջ օրվա ընթացքում ընդունեցի նախարարության տարբեր վարչության պետերի, որոնք ինձ տեղեկություններ հաղորդեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ընթացիկ նախագծերի մասին:

12:00-ին Սփյուռքի նախարարությունում դիմավորեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ինձ ներկայացրեց մեր աշխատակիցներին: Հանդիպեցի նաև նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին. նա ինձ իր մակագրությամբ գիրք նվիրեց ու բարի երթ մաղթեց:

Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեց փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը:

Երկու տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձևավորեցինք օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է իրականացնել մամուլում և սոցիալական ցանցերում Սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիթորինգը (քննադատական մտածողության ներդրումն ու զարգացումը խմբի կարևորագույն խնդիրներից մեկն է):

Հեռախոսազրույց ունեցա Գլենդելի քաղաքապետ, իմ լավ բարեկամ Զարեհ Սինանյանի հետ. զրույցի մանրամասները դեռ չեմ հրապարակի, սակայն շատ կարևոր մի հարցի անդրադարձ եղավ ու, կարծես, այն շուտով լուծում կգտնի:

Կարճ, բայց բովանդակալից ու արդյունավետ խորհրդատվական հանդիպում ունեցա Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ներկայացուցչի հետ. պայմանավորվեցինք կրկին հանդիպել:

Աշխատանքային ժամի ավարտից անմիջապես հետո գնացի ՀՀ կառավարություն:

Դե իսկ օրվա վերջում հանդիպում ունեցա Վարդան Մարաշլյանի հետ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մերցն առաջարկել է Ուկրաինային միջանկյալ կարգավիճակ տրամադրել ԵՄ անդամակցության ճանապարհինԶելենսկին խոստովանել է՝ ռուսական բալիստիկ հրթիռների դեմ պայքարի միջոցներ չունենՌուսաստանում VPN-ի համար վճար սահմանելու ծրագիրը հետաձգվել էԳիտնականները բացահայտել են՝ սև հաղարջը կարող է պաշտպանել անոթներն ու սիրտըՎարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել 13 ոսկե և 2 արծաթե մեդալներ. հայ մարզիկները Իտալիայից վերադարձել են հաղթանակած (տեսանյութ) «Հայկական արժեքները դարեր շարունակ ձևավորվել են հավատքի, ընտանիքի ու հայրենիքի շուրջ»․ Ռոման ՄուրադյանՀունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ուկրաինայի կողմից Միջերկրական ծովում նավերի վրա հարձակումները Ասում են՝ ռուսական ФСБ-ի գործակալներն են մեր ծրագիրը գծել․ «Բոլորին դեմ եմ» (տեսանյութ)Արդյոք Չինաստանը կփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հարցում․ քաղաքագետԻրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ) Բացահայտվել են 2026 թվականի ամենաթրենդային հագուստներն ու աքսեսուարները զումերների շրջանումՈվ էլ հաղթի հունիսի 7-ին, հետընտրական զարգացումներն անխուսափելի են․ Աղասի Ենոքյան (տեսանյութ) Համաշխարհային մամուլը քննարկում է Պուտինի Չինաստան այցը․ ինչու Պեկինը նրան ավելի ջերմ ընդունեց, քան ԹրամփինՉեխիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «տրամաբանական հաջորդ քայլն» էՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Եվրոպային ուղղված ազդանշան են․ NZZԿրեմլը ռուս-բելառուսական զորավարժությունները «ազդանշան» է անվանելՓորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի Բուդանովը հայտարարել է, որ «Ռուսը Ուկրաինան է» և խոսել Ռուսաստանի նկատմամբ գերիշխանության մասինԹրամփը քննարկում է Կուբայում ռազմական գործողությունների հնարավորությունը․ PoliticoԱՄՆ-ի կողմից առգրավված նավից իրանցի նավաստիները վերադարձել են ԹեհրանՌԴ. ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմիՀունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետոԱռաջին անգամ կանցկացվի ներառական աղոթք լսողության և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համարԺուրովան արձագանքել է Պլյուշչենկոյի որդու՝ Ադրբեջանի հավաքական տեղափոխվելունԱԹՍ-ն հարվածել է Արաբական ծոցի միակ ատոմակայանին․ տարածաշրջանում նոր վտանգավոր ահազանգ (տեսանյութ) Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում Գիտնականները բացահայտել են լյարդի ճարպակալման վտանգավոր հետևանքըԿրեմլը կոչ է արել Եվրոպային երկխոսության, այլ ոչ թե բախմանՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային եռյակը կմնա «անհրաժեշտ բավարարության» մակարդակումՖինլանդացի պրոֆեսորը զգուշացրել է՝ Կայա Կալլասի հայտարարությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ ԵՄ-ի համարՈւկրաինան ստիպված կլինի ընդունել Ռուսաստանի պայմանները․ European ConservativeԼեհաստանը հայտարարել է Ուկրաինայի վրա ճնշման ուժեղացման մասինԵվրահանձնաժողովը կանխատեսել է Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղում և գնաճի նվազումԱրամ Սաֆարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 21։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Ռուսաստանում Տուսկի հայտարարությունները որակել են որպես Մոսկվայի դեմ ճնշման փորձՂրիմում հայտարարել են՝ Արևմուտքը պատրաստ չէ հակամարտությունից հետո «կերակրել» ՈւկրաինայինԳիտնականները պարզել են դեմենցիայից պաշտպանվելու պարզ միջոցըԲժիշկը նշել է թրոմբոզի ռիսկը նվազեցնող մթերքներըՌուսաստանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Կուբայի կողմից ԱՄՆ-ին հարվածելու մասին հրապարակումըԱրևմուտքում վախենում են Ռուսաստանի և Չինաստանի աճող ազդեցությունից․ ԶԼՄՌԴ. Կալինինգրադի շուրջ իրավիճակը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հետ լայնածավալ պատերազմի«Համբույրի հիվանդությունը» սկսել է ավելի հաճախ տարածվել դպրոցականների և ուսանողների շրջանումԱրամ Քոչարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Շվեդիայի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային անօդաչուների կառավարման հարցումԹուրքիայում կասկածի տակ են դրել «թյուրքական ՆԱՏՕ»-ի ստեղծման հեռանկարներըՉեխիայի նախագահը հայտարարել է՝ Եվրոպայում խաղաղությունն այլևս երաշխավորված չէՀնդկաստանը խստացրել է աֆրիկյան երկրներից ժամանողների նկատմամբ վերահսկողությունը՝ Էբոլայի բռնկման պատճառովՊուտինը միջուկային զենքի կիրառումը անվանել է «ծայրահեղ միջոց»
Ամենադիտված