Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է Երիտասարդ աղջիկն ահազանգում է, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու գողացել դրամապանակը (տեսանյութ) ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառել է հեռահար հրթիռների պաշարները. Reuters Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ընդունվել է. ԿԺԴՀ-ն կարող է միջուկային հարված հասցնել․ Ճապոնիա (տեսանյութ) Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել 

Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ

Քաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել ilur.am կայքում՝ անդրադառնալով պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակներին:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:

Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:

Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ,  բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը:

Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:

Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալուստյանի նախկին կինը պատմել է՝ ինչպես է փոխվել իր վերաբերմունքը ամուսնության նկատմամբՍա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է Գերմանիայում գարեջրագործարանների զանգվածային փակումը շարունակվում էԵրիտասարդ աղջիկն ահազանգում է, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու գողացել դրամապանակը (տեսանյութ)ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառել է հեռահար հրթիռների պաշարները. Reuters Գերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԴրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ընդունվել է. ԿԺԴՀ-ն կարող է միջուկային հարված հասցնել․ Ճապոնիա (տեսանյութ) Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ Չինաստանի Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՉորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենքըՀաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով»Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Կտրված կոբրայի գլուխը խայթել է 72-ամյա տղամարդունԱնվանվել են ամենատարողունակ մարտկոցով լավագույն սմարթֆոններըՖինլանդիայում չեն բացառել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքումՀայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումըՀայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահԳերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԱԺ-ում քննարկվում է իշխող խմբակցությունից երկրորդ փոխնախագահի ընտրության հարցը Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՎանաձորի և Գյուլագարակի համայնքներին վերադարձվել է 12 հողատարածքՖԻՖԱ-ն հերքել է Թրամփից օգնություն խնդրելու մասին տեղեկությունները8-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ շատ կարևոր տեղ է ունենալու․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյան․ Ադրբեջանի առաջարկած սահմանադրության նկատմամբ դրական վերաբերմունք չի լինի«ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունըՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՁերբակալվել է 3D տպիչով մարտական անօդաչուների համար մասեր պատրաստելու մեջ կասկածվող տղամարդՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» մասին․ Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերըՄալյորկայի ափերի մոտ հայտնաբերվել է նավակ, որում 17 միգրանտի մարմիններ էինՎարդևանյան․ «Այդ մոդելից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս»Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են․ ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել Լու՞րջ եք ասում, մեր հիփոթեքով տների՞ց եք խոսում, գնացեք ձեր դղյակներից խոսացեք. ԿոնջորյանՍամվել Կարապետյան․ «Բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»Իսպանիայում Սանչեսի դեմ հայց է ներկայացվել Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի պատճառով«Կին էր, կին», «հավանաբար Մնացական Մարտիրոսյանն էր»․ Արամ ՎարդևանյանՊարզ «բեզատչոտնիկություն» է. Լևոն Քոչարյանը` ՔՊ-ինԵրևանին չի ներկայացվել ԵՄ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ․ ՀՀ ԱԳՆԾաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավորՎստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին
Ամենադիտված