Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
Քաղաքական
«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արմեն Գրիգորյանը:
«Այո՛, նշանակվել եմ, այդ մասին օրվա ընթացքում պաշտոնապես կտեղեկացվի»,- ասաց նա:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան