Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է ռուս դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ
Հայաստան
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:
Վլադիմիր Կազմիրիովը 1992-1996 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահի պաշտոնը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր