ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր