Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Հրատապ առաջարկություններ ՀՀ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ

Հայաստան

2018 թ. Ապրիլյան հեղափոխությունը ջրի երես հանեց վերջին երկուսուկես տասնամյակում երկրում կուտակված սոցիալ-տնտեսական, իրավական, կադրային, սոցիալ-հոգեբանական և այլ կարգի վիթխարի խնդիրներ։ Սկզբից ևեթ պետք է ասել, որ ստեղծված ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ նախկին իշխանությունների, նախ և առաջ հանրապետության նախկին երեք նախագահների և նրանց սպասարկած քաղաքական կուսակցությունների վրա։

Սերժ Սարգսյանի ռեժիմը պահում էր իր իշխանությունը պետական պատժիչ համակարգի հակաօրինական սանձարձակ գործունեության, երկրում հաստատված վախի և անհուսալիության մթնոլորտի, ինչպես նաև բնակչության զանգվածային արտագաղթն ամեն կերպ դրդելու և խրախուսելու շնորհիվ։ Ապրիլյան հեղափոխությունը փշրեց հասարակական վախն ու բարոյապես ջախջախեց պատժիչ համակարգը, որը դեռ երկար ժամանակ անկարող է լինելու մեծածավալ բռնամիջոցներ կիրառել անհնազանդ զանգվածների դեմ։ Ներկա պայմաններում ուժի կիրառումներ կիցս անցանկալի է, որովհետև այն կարող է, մի կողմից, կատաղի բախումների տեղիք տալ, մյուս կողմից՝ ժողովրդին դարձյալ հուսալքել և արտագաղթի նոր ալիք առաջացնել, մինչդեռ Հայաստանում առանց այդ էլ ժողովրդագրական խոր ճգնաժամ է։

Առաջիկա առնվազն մեկ-երկու տարում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական իրավիճակը գտնվելու է բարձր մրրկայնության գոտում։ Եթե ոմանք կարծում են, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերջ են դնելու այս անկայունության շրջանին, ապա նրանք չարաչար սխալվում են։ Բանն այն է, որ Հայաստանում օրինաչափորեն սկսվել է հեղափոխության երկրորդ փուլը, որը բնորոշվում է մի քանի խաչվող-հատվող մակարդակներում ընթացող ներքին սուր հակամարտություններով։ Այդ մակարդակներն են.

  1. Աշխատավոր զանգվածն ընդդեմ մասնավոր ու պետական գործատուների։ Չունենալով առայժմ առաջնորդող կազմակերպված ուժեր ի դեմս իրենց շահերն արտահայտող քաղաքական կուսակցությունների՝ բնակչության առնվազն 40-50 տոկոսը կազմող չունևոր զանգվածը տարերայնորեն դիմել է ու դեռ դիմելու է դիմադրության տարանջատ, ցաքուցրիվ ու տեղային գործողությունների, որոնք բռնկվելու են այստեղ և այնտեղ՝ ակամա խափանելով բնականոն կենսագործունեությունը երկրի տարբեր հատվածներում, երբեմն սպառնալով ընդունել ավելի ընդարձակ բնույթ։
  2. Կիսով չափ տապալված, բայց սկզբունքորեն դեռ միաձույլ հին քաղաքական ուժն ըննդեմ առայժմ հեղհեղուկ նոր քաղաքական ուժի, այն է՝ ՀՀԿ-ն ընդդեմ (այս պահի դրությամբ) Նիկոլ Փաշինյանի և նրա շուրջը համախմբվածների։ Համաշխարհային հեղափոխական փորձը ցույց է տալիս, որ հին իշխող ուժերը դժվարանում են հաշտվել այն մտքի հետ, որ իրենց ժամանակն արդեն անցել է ու շատ հաճախ փորձում են պատմության անիվը հետ շրջել՝ ընթացքում երկրին պատճառելով մեծ ավեր ու վնաս։ Մինչև այսօր ՀՀԿ-ի պահվածքը ցույց է տալիս, որ նրանք ևս ռևանշի հույսեր ունեն ու միայն հարմար պահի են սպասում՝ լինի դա նոր ընտրություններ թե որևէ ֆորսմաժորային իրադրություն։ Սա ամենավտանգավոր հակամարտությունն է։
  3. Հին քաղաքական ուժերն ընդդեմ հին քաղաքական ուժերի։ ՀՀ երեք նախկին նախագահները շարունակական գզվռտոցի մեջ են։ ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀՇ-ի ու նրա արբանյակ խմբերի։ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն տատանվելու են պահի իշխանության և ընդդիմության միջև, եթե զգան, որ վերջինս ուժ է հավաքում։
  4. Սպասվող ներքին պառակտումներ ու վերադասավորումներ բոլոր քաղաքական կուսակցություններում ու խմբավորումներում։
  5. Երկրում առկա համախառն հարստության, կապիտալի և եկամուտների վերաբաշխման համար  մղվելու է անխնա պայքար ինչպես օլիգարխների միջև, այնպես էլ գուցե պետության և օլիգարխների միջև։
  6. Հակամարտության վերոնշյալ բոլոր մակարդակներում ներկա են լինելու Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ինչպես նաև տարածաշրջանային այլ ուժերը, որոնք իրենց հակադիր շահեր հետապնդող բացահայտ ու գաղտնի գործողություններով կարող են է՛լ ավելի բարդացնել ու ապակայունացնել իրավիճակը։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ու ժողովուրդը որքան էլ ցանկանան խուսափել ներքին ցնցումներից, դա նրանց դեռ որոշ ժամանակ ամբողջությամբ չի հաջողվելու։ Ապահովագրված չենք նաև ցավալի միջադեպերից ու բախումներից։ Չմոռանանք նաև, որ խորքային սոցիալական ու քաղաքական նույն խնդիրներն առկա են նաև Արցախում, ուստի ներքին իրավիճակն այնտեղ էլ այս կամ այն չափով կարող է ինչ-որ պահի սրվել։ Բարեբախտաբար, առայժմ Արցախը կարողացել է զերծ մնալ հայաստանյան թոհուբոհից։

Հայաստանի համար այս ծայրահեղ բարդ պայմաններում Ադրբեջանում բնական գայթակղություն է առաջանալու՝ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով՝ դիմելով լայնածավալ հարձակման։ Այդ մասին Բաքվում արդեն իսկ արվում են պաշտոնական հայտարարություններ, բերվում են վերլուծաբանական հիմնավորումներ։

Ահա այստեղ էլ առաջանում է մեզ համար ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս զսպել ադրբեջանական հնարավոր ագրեսիան, ինչպե՞ս անել, որ ՀՀ անվտանգության համակարգը, հատկապես Զինված Ուժերն ու ԱԱԾ-ն գործեն անխափան՝ մնալով հնարավորին չափ մեկուսացված ներքին անխուսափելի քաղաքական ու սոցիալական վայրիվերումներից։

Ճիշտ է, այս կենսական նշանակություն ունեցող կառույցների երկու նորանշանակ ղեկավարներն էլ երկար տարիներ աշխատել են նրանցում ու ծանոթ են իրենց գործին։ Այդուամենայնիվ պատերազմական կամ նախապատերազմական վիճակում գտնվող երկրում, երբ բարձրագույն քաղաքական իշխանությունը թաղված է այլևայլ ընթացիկ ծանր խնդիրների մեջ, այս կառույցներում անհրաժեշտ է ունենալ ոչ միայն մենեջերներ, այլ առաջնորդի տիպի ղեկավարներ։ Ցավոք, ոչ մեկը, ոչ էլ մյուսն այդպիսին չէ. Դավիթ Տոնոյանը դաշտային հրամանատար երբևէ չի եղել, ըստ այդմ էլ՝ բանակում չունի առաջնորդի համբավ, թեև գուցե կարող է լինել հրաշալի մենեջեր-նախարար (ինչը դեռևս անհայտ է)։ Իսկ Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում զբաղեցրել է հարաբերականորեն ցածր պաշտոններ (ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում խոշոր գործողություններ չեն ծրագրվում և իրականացվում), ըստ այդմ՝ նա էլ չի կարող անմիջապես ու բոլոր նրբություններով տիրապետել իրեն վստահված բարդ բնագավառին, թեև հետագայում գուցե իրոք հրաշալի տնօրեն լինի (որ նույնպես անհայտ է)։

Խնդիրը բարդանում է նրանով, որ ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ փոխվարչապետները (որոնք, ի դեպ, Անվտանգության խորհրդի 10-11 հոգանոց կազմի անդամ են) ռազմական գործում և ազգային անվտանգության ոլորտում երբևէ չեն մասնագիտացել ոչ գործնական, ոչ էլ տեսական առումներով։

Ակնհայտ է, որ ԶՈՒ և ԱԱԾ-ում զգացվելու է առաջնորդության որոշակի պակաս, որն անհրաժեշտ է շտապ լցնել՝ այդ կառույցների ղեկավարության հեղինակությունն ու մասնագիտական քաշն ավելացնելով ու ամրացնելով։ Բայց ինչպե՞ս կարելի է դա անել՝ չփոխելով նորանշանակ ղեկավարներին, որոնք, ըստ ամենայնի, վայելում են Ն. Փաշինյանի վստահությունը, ինչը նույնպես կարևոր գործոն է պետության արդյունավետ կառավարման համար։

Ստորև ՀՀ վարչապետին առաջարկում եմ քննարկել այն միջոցներից մի քանիսը, որոնք, ըստ իս, կարող են էականորեն նպաստել վերոնշյալ խնդիրների լուծմանը՝ բարձրացնելով ուժային կառույցների ղեկավարության հեղինակությունն ու աշխատանքային արդյունավետությունը.

Ա. Մոսկվայից շտապ հետ կանչել խորհրդային  հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին ու նշանակել նրան ռազմական հարցերի գծով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական՝ լայն լիազորություններով։ Կարծում եմ, տարեց հայ հերոսը պատրաստակամորեն կընդառաջի դժվար վիճակում հայտնված Հայաստանի կոչին ու դրական պատասխան կտա։ Լեգենդար զորավարի ներկայությունը Հայաստանում՝ առավել ևս ժողովրդականություն վայելող ՀՀ վարչապետի կողքին մեծ ոգևորություն ու վստահություն կհաղորդի ինչպես բանակին, այնպես էլ ժողովրդին։ Նորատ Տեր-Գրիգորյանցն իր մասնագիտական խորհուրդներով մեծապես կօգնի թե՛ վարչապետին, թե՛ ՀՀ պաշտպանության նախարարին, թե՛ ԶՈՒ գլխավոր շտաբին։

 

Բ. Այս կամ այն իրավական ձևակերպումով (օրինակ, Առաջին հանրապետության 100-ամյա տարելիցի կապակցությամբ) շտապ ներում շնորհել ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի 1993-1999 թթ. հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին։ Այնուհետև, Արցախի ղեկավարության հետ համաձայնեցնելով, գործուղել նրան Ստեփանակերտ՝ ստանձնելու Արցախի նախագահի ռազմական հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Ս. Բաբայանի առջև, սակայն, մեկ պայման պետք է դնել. առաջիկա տարիներին՝ քանի դեռ Հայաստանի դրությունը չի կայունացել, հրաժարվել քաղաքական գործունեության ծավալումից և ամբողջությամբ նվիրվել հայոց բանակին։ Կարծում եմ, Արցախի հերոսն ուրախությամբ կստանձնի այդ առաքելությունը։

 

Գ. ԱԱԾ նորանշանակ տնօրենին կից ստեղծել վերջին տարիներին (հատկապես նախկին տնօրեն Գ. Կուտոյանի օրոք) պաշտոնաթող եղած ԱԱԾ բարձրաստիճան սպաներից բաղկացած խորհրդակցական մի ժամանակավոր մարմին, որն իր գործունեությունը կդադարեցնի որոշ ժամանակ անց՝ երկրի վիճակի կայունացումից հետո։

 

Դ. Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված հրապարակախոս Արմեն Գրիգորյանի տեղակալի գործառույթներն իրականացնողի պաշտոնում նշանակել ազգային-պահպանողական դիրքորոշումներով հայտնի հեղինակավոր այնպիսի մի մասնագետ գործչի, որը հասարակության լայն շրջանների ու քաղաքական ուժերի համար հասկանալի և ընդունելի կլինի։ ԱԽ քարտուղարի այդպիսի տեղակալը կդիտվի որպես մի փոքր հակակշիռ արևմտամետ հկ-ական միջավայրից դուրս եկած ՀՀ կառավարության երիտասարդ անդամներին։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն վերջիվերջո խոսում էր համաձայնության կառավարության մասին։

 

Այս նշանակումները կարող են զգալիորեն բարձրացնել կառավարության ուժային խմբավորման կշիռն ու հեղինակությունը, ինչն այսօր հույժ անհրաժեշտ է։ Մասնավորապես, Նորատ Տեր-Գրիգորյանցի և Սամվել Բաբայանի պես լեգենդար ռազմական գործիչների հայտնվելը հայոց ղեկավարության կողքին սառը ցնցուղ կլինի Բաքվի պատերազմատենչ ղեկավարության գլխին։

Հայաստանին ժամանակ է պետք է ներքին ճգնաժամն հաղթահարելու համար։ Հայկական բանակի և անվտանգության մարմինների վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ նրանք են այդ ժամանակը շահելու գլխավոր երաշխավորը։

Հասկանալի է նաև, որ դիվանագիտական խողովակներով պետք է աշխատել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ինչպես նաև Եվրոպական Միության ու Իրանի հետ, այն հաշվարկով, որ նրանք ևս օգտագործեն Իլհամ Ալիևի վրա իրենց ունեցած ողջ ազդեցությունը՝ հետ պահելով նրան Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ պատերազմ սանձազերծելու հնարավոր մտադրությունից։

 

Արմեն Այվազյան,

քաղաքական գիտությունների դոկտոր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված