Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել
Հայաստան
Armtimes.com-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո զինծառայողների ծնողները շարունակում են զորամասեր սնունդ, հիգիենայի պարագաներ եւ զինվորական համազգեստ ուղարկել: «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն ահազանգած Լուսինե Պողոսյանը տեղեկացրեց, որ իր որդին ծառայում է Սյունիքի մարզի զորամասերից մեկում եւ իրենից զինվորական համազգեստի գումար է ուզել, քանի որ այն մաշվել է, իսկ զորամասից նորը չեն տալիս:
«Գետնի վրա զորավարժություններ են անում, ամբողջը մաշվում է, եւ զինվորները ծնողներից են գումար ուզում, որ ուղարկեն, նոր ֆորմա առնեն: Անտեղ ֆորման 8-10 հազար ՀՀ դրամ արժի: Զինվորներին 8 ամիսը մեկ անգամ են նոր ֆորմա տալիս: Իմ տղան այդ ֆորմայով է մնացել, փոխնորդ չունի, բայց նոր չորս ամսվա ծառայող է: Հիմա պետք է գումար ուղարկենք, որ երեխան այնտեղ առնի: Սա որքանո՞վ է ճիշտ»,- ասաց զինվորի մայրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր