«Հրապարակ»․ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալը կաթված է ստացել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է․
Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել։ Նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կոմայի մեջ է։
Հեղափոխության օրերին Սաղաթելյանը գտնվել է Երեւանում, ակտիվ մասնակցել ցույցերին։ «Ճնշումը բարձրանում էր՝ հասնում 200-ի, ասում էր՝ էս ամեն ինչը պրծնի, գնամ ստուգվեմ»,- հայտնեց Սաղաթելյանի ընկերներից մեկը։
Տեղեկություն կա, որ կաթվածահար լինելուց առաջ Մուշեղ Սաղաթելյանը զրույց է ունեցել իր տուն այցելած ինչ-որ անձանց հետ։ Նրանց հեռանալուց հետո Սաղաթելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն այս տեղեկությունը նրա հարազատները չեն հաստատում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան