Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան 100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Մոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Զելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph 25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել 

«Ես երջանիկ հրամանատարներից մեկն եմ». Լևոն Երանոսյանը հրաժեշտ տվեց

Քաղաքական

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի սիրելի զինծառայողներ. այսօր ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` մեր համատեղ ծառայության համար: Ծառայություն, որի նպատակն ամուր, ուժեղ, կայուն և զարգացող Հայաստանի տեսլականն է: Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է: Եվ մենք` լինելով այդ հայրենիքի նվիրյալն ու զինվորականը, փորձել ենք անել ամեն հնարավորն ու անհնարինը կերտելու մեր բոլորի երազած հզոր ու անվտանգ Հայաստանը: 

ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության առաջին օրվանից ես ներդրել եմ ամեն ջանք ու եռանդ, գիտելիք ու հմտություն, որ մեր գործը հաջողի: Ունեցել ենք բազում դժվարին օրեր ու անքուն գիշերներ, մեկը մյուսին հաջորդող դժվար

ին պահեր ու վայրկյաններ: Բայց ի պատիվ բոլորիս, մենք այդ բոլոր փորձությունները պատվով ու արժանապատվորեն ենք հաղթահարել. հաղթահարել ենք հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների ու ծնողների, հանուն հայ ժողովրդի:

Որպեսզի նրանք վաղվա օրն արթնանան ավելի անվտանգ ու կայուն Հայաստանում: Մեր ծառայության ընթացքում մենք մեր համար ուղենիշ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության համար կռիվ տված, այդ հանրապետության համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած իմ սերնդակիցների, ձեր հայրերի ու նրանց եղբայրների պայքարի ուղին, որն էլ փորձել եմ փոխանցել ձեզ մեր համատեղ ծառայության ընթացքում:

Հեշտ առաքելություն դրված չի եղել մեր առջև. ներքին անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանություն, հատուկ և կարևոր օբյեկտների պահպանություն և պաշտպանություն, ինչպես նաև հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելը: Այո′, դժվարին ու բարդ առաքելություն, որն իրականացնել կարող են միայն ուժեղները, ովքեր ունեն իրենց առջև դրված նպատակ և երազանք: Այն է` ունենալ ամուր պետականություն, հզոր երկիր և երջանիկ ժողովուրդ: Մենք փորձեցինք ու երևի թե հաջողեցինք մեր գործում:

Գնահատականը կտան հաջորդ սերունդները: Սիրելի զինակիցներ, ոստիկանության զորքերի վերջին տարիների գործունեությունը արժևորվում է ծառայողամարտական գործունեության մեջ նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով: Մենք պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները` հանուն մեր երկրի, պետականության և ժողովրդի: Վստահ եմ, որ վաղն էլ ոստիկանության զորքերը կշարունակեն կատարել օրենսդրորեն ամրագրված իր պարտականությունները` դրսևորելով զսպվածություն, համախմբվածություն, կարգապահություն, վճռականություն և կամք:

Լինելով սեփական փորձի և բարի ավանդույթների կրողը, հստակ գիտակցելով իր առջև դրված պարտականությունների կատարման կարևորությունը ձեռնամուխ կլինի անձնակազմի մարտական ոգու կոփմանն ու կշարունակի ծառայել ի շահ հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի: Յուրաքանչյուր հրամանատարի համար էլ պատիվ է ծառայել այնպիսի զինվորական կոլեկտիվի հետ, որը ներշնչում է վստահություն ու հավատ, ումից զգում ես հավատարմություն ու նվիրվածություն, սեր, հարգանք Ես այդ երջանիկ հրամանատարներից մեկն եմ:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶԱՆԻՑ

Բայց ավելի շնորհակալ կլինեմ, երբ մեր սկսած գործը նման եռանդով ու նվիրվածությամբ շարունակեք առաջ տանեք, հմտանաք ու կատարելագործվեք, ուժեղանաք ու հզորանաք: Ես դրանում վստահ եմ, և դուք տվել եք այդ առիթն ինձ: Ես այսօր հպարտությամբ կարող եմ ասել. «Շնորհակալ եմ ձեզանից, որ տվեցիք ինձ հնարավորություն այդ զգացումներն ապրելու համար»:

Հիշե′ք, սիրելի զինծառայողներ, հայրենիքին ծառայելը չի սահմափակվում, չի վերջանում ինչ որ պաշտոններում ծառայելով: Այն շարունակական է, այն միշտ է, այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ու արարում ենք: Վստահ եմ, որ ոստիկանության զորքերը, որպես մարտական հարուստ ավանդույթներ եւ փորձ ունեցող կայացած կառույց, այսուհետ էլ կշարունակի պատվախնդրորեն և պատասխանատվության մեծ զգացումով կատարել իր ծառայողամարտական խնդիրները, լինել երկրի անվտանգության, իրավակարգի եւ սահմանադրական կարգի պահպանության առաջամարտիկը՝ տարեցտարի ամրապնդելով մարտական փորձն ու ձեռք բերած հաջողությունները:

Լևոն ԵՐԱՆՈՍՅԱՆ

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ) Բախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. վթարից հետո մեկ այլ «Kia» բախվել է հողաթմբին. կան վիրավորներ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը նորից բորբոքել են ամուսնության մասին խոսակցություններըՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեցՓախստականների ճամբարներ Հայաստանո՞ւմ․ Եվրոպայի առաջարկը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) Առաջ են քաշվել Իրկուտսկի մարզում անհետացած Cessna 182 ինքնաթիռի կորստի երեք վարկածներՀայտնի աստղագուշակը հաջողություն է երաշխավորել կենդանակերպի 5 նշանների օգոստոս ամսվա համար ԱՄՆ-ը կարող է արգելել չինական ԱԲ-ի ներմուծումը տվյալների կենտրոնների համար Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն Գալուստյանի նախկին կինը պատմել է՝ ինչպես է փոխվել իր վերաբերմունքը ամուսնության նկատմամբՍա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է Գերմանիայում գարեջրագործարանների զանգվածային փակումը շարունակվում էԵրիտասարդ աղջիկն ահազանգում է, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու գողացել դրամապանակը (տեսանյութ)ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառել է հեռահար հրթիռների պաշարները. Reuters Գերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԴրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ընդունվել է. ԿԺԴՀ-ն կարող է միջուկային հարված հասցնել․ Ճապոնիա (տեսանյութ) Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ Չինաստանի Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՉորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի
Ամենադիտված