Գարշահոտությունը՝ ճանապարհ փակելու պատճառ
Հասարակություն
Այսօր` մայիսի 19-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչները փակել են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ճանապարհը: Պատճառը տարիներ շարունակ գործարանից տարածվող գարշահոտությունն է։
Գյուղացիներն իրենց այդ քայլով ցանկանում են նոր իշխանություների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց գործարանի ընդունարանի աշխատակցի հետ: Վերջինս, պատասխանելով ընդունարանի հեռախոսահամարին կատարած մեր զանգին, հայտարարեց, որ աշխատանքի չէ, բողոքի ակցիայից էլ տեղյակ չէ: Տնօրինության հեռախոսահամարը չտրամադրեց` նշելով որ անհրաժեշտության դեպքում իրենք կապ կհաստատեն մեզ հետ։
Սպառիչ պատախան չտվեց նաև գյուղի վարչական ղեկավար Մնացական Գևորգյանը. «Ես հիմա գյուղում չեմ, միայն գիտեմ, որ ցույց է»,-նշեց նա։
Լուսանկարը՝ hetq.am-ի:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»