Քաղաքացին սպառնում է նետվել Ջերմուկի կամրջից
Արտակարգ Պատահար
Մայիսի 21-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյակ և Ձախափնյակ թաղամասերը միմյանց միացնող կամրջին քաղաքացին անցել է արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամը 11:58-ին բարեկամների օգնությամբ կանխվել է Ա. Ա.-ի (1984 թ.) ինքնասպանության փորձը:
Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»