Հրդեհ Լեռնապատ գյուղում Մարեսկան արդեն պլանավորում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերները Մեկ օրում Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող հանել․ ինչ է սպասվում մայիսի 29-ին (տեսանյութ) Սրանք կլինեն առաջին ընտրությունները Հայաստանում՝ Ղարաբաղը կորցնելուց հետո։ Սերգեյ Մարկեդոնով (տեսանյութ) 13 ոսկե և 2 արծաթե մեդալներ. հայ մարզիկները Իտալիայից վերադարձել են հաղթանակած (տեսանյութ) Ասում են՝ ռուսական ФСБ-ի գործակալներն են մեր ծրագիրը գծել․ «Բոլորին դեմ եմ» (տեսանյութ) Իրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ) Ով էլ հաղթի հունիսի 7-ին, հետընտրական զարգացումներն անխուսափելի են․ Աղասի Ենոքյան (տեսանյութ) Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու ԱԹՍ-ն հարվածել է Արաբական ծոցի միակ ատոմակայանին․ տարածաշրջանում նոր վտանգավոր ահազանգ (տեսանյութ) Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 21։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) 

Վազգեն Մանուկյանն առաջարկներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ մայիսի 16-ի ՀԽ նիստում որոշում է կայացվել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարություն, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի մասը մնացել է չիրագործված: 

Մանուկյանը նշել է, որ բոլոր այդ առաջարկները գտնվում են ՀՀ կառավարությունում, և կարելի է դրանք ներառել առաջիկայում ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք նոր կառավարության ծրագրում: 

ՀԽ նախագահը կառավարության ղեկավարին է ուղարկել նաև սեղմ առաջարկներ Հանրային խորհրդի որոշ հանձնաժողովների կողմից, որոնք նպատակահարմար են գտել դրանք ներկայացնել վարչապետին քննարկման նպատակով:  

Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր անձնական նկատառումները Հայաստանում այսօր, իր կարծիքով, ամենախնդրահարույց վիճակում գտնվող 3 ոլորտների՝ կրթության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության վերաբերյալ:

 Այդ նկատառումները հետևյալն են. 

Կրթություն 

1) Պետք է անջատել դպրոցը բուհից և գիտությունից՝ համապատասխան երկու առանձին նախարարությունների ձևավորմամբ:

2)  Դպրոցները պետք է լինեն «ֆեդերալ»՝ կառավարվելով մեկ գերատեսչությունից և տեղական իշխանությունների հետ ունենալով չնչին առնչություն:

3) Պետք է լինեն միասնական չափորոշիչներ՝ միաժամանակ ապահովելով մասնավոր դպրոցների և միջազգային տարբեր կրթական համակարգերին միացած դպրոցների («Այբ», «Քվանտ», «Շիրակացի», «Դիլիջան» և այլն) գործունեությունը և դա տեղավորելով մեր կրթական չափորոշիչների համատեքստում:

4) Պետք է վերանայել դպրոցական ծրագրերն ու դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնական գիտությունների դասավանդմանը: Բացի այդ, դպրոցական կրթությունը պետք է մեր երիտասարդության մեջ սերմանի հպարտություն մեր ազգային պատկանելության նկատմամբ: Այդ նպատակով պետք է վերանայվեն համաշխարհային և հայոց պատմության դասագրքերը: Հայոց պատմության դասագրքերում մեր պետության պատմության հետ միասին պետք է խորացված ձևով ներկայացվի հայկական գաղթօջախների պատմությունը, որոնք մեծ ազդեցություն են թողել համաշխարհային այժմյան քաղաքակրթության զարգացման վրա:  

5) Բուհերում առկա բազմաթիվ խնդիրները լուծելուն զուգահեռ, պետք է խնդիր դրվի ընտրել հայաստանյան 2-3 բուհ և դրանք բարձրացնել այնպիսի մակարդակի, որպեսզի ներառվեն միջազգային լավագույն 400 բուհերի ցանկում: 

Հանքարդյունաբերություն 

1) Հանքարդյունաբերության ոլորտում նախևառաջ պետք է մշակել նոր օրենք, որում, մնացած հարցերի հետ միասին, հստակ կսահմավի էկոլոգիայի և տնտեսական զարգացման ոսկե միջինը: Առաջնահերությունն ամբողջությամբ տալով էկոլոգիական կողմին՝ կխոչընդոտենք տնտեսական զարգացումը, իսկ եթե մտածենք միայն տնտեսական զարգացման մասին, լրջորեն կտուժի էկոլոգիան: Այստեղ ամենակարևորը ճշգրիտ եզրը գտնելն է:

2) Բազմաթիվ հանքերի դեպքում, որոնք չնչին գնով տրվել են տարբեր ընկերությունների, բայց այս տարիների ընթացքում չեն շահագործվում, պետք է քննարկել դրանց մի մասի «պետականացման» (լիցենզիայից զրկելու) հարցը՝ փոխհատուցելով սեփականատերերի կատարած ծախսերը:

3) Օգտագործվող հանքերի դեպքում «պետականացումը» կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Դրանց գործունեությունը պետք է կարգավորվի նոր օրենքով: 

Գյուղատնտեսություն 

Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ, ըստ Վազգեն Մանուկյանի, ամենակարևոր հարցը հողերի խոշորացումն է, որովհետև փոքր ֆերմերային տնտեսությունները հիմնականում լինում են ոչ արդյունավետ (բացառությամբ լեռնային շրջաններում որոշակի բույսերի և արտադրությունների):

«Աշխարհում կա խոշորացման 2 ճանապարհ: Առաջինը՝ երբ ինչ որ մեկը գնում է հսկայական քանակությամբ հողեր և իբրև խոշոր ֆերմեր՝ սկսում օգտագործել դրանք: Առանց բացառելու այդ ճանապարհը, այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանի համար առավել արդյունավետ է մյուս ճանապարհը, որն ընդունված է եվրոպական շատ երկրներում: Դա կոոպերացիան է, և մեր գյուղատնտեսության հիմքում պետք է դնել կոոպերացիայի զարգացումը: Կոոպերացիան նախ նպաստավոր է հողերի օգտագործման տեսանկյունից, բացի այդ, կարող է խթանել փոքր արտադրությունները, որոնք իրենց հերթին կստեղծեն իրենց շուկաները և այլն: Փաստորեն, կոոպերացիան մի կողմից լուծում է հողերի խոշորացման հարցը՝դարձնելով գյուղատնտեսությունն արդյունավետ, մյուս կողմից՝ պահպանում է գյուղերը, ինչը մեզ համար շատ կարևոր է»,-նշված է նամակում:  

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերին, ապա Մանուկյանը կարևորել է, որպեսզի  Պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ գնումների մի զգալի մասը հնարավոր լինի ապահովել սահմանամերձ գյուղերում` հիմնելով  համապատասխան արտադրություններ: 

«Պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև այն ոլորտներին, որոնք 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից սահմանվել են իբրև գերակա ուղղություններ: Դրանցից մեկն, օրինակ, գինեգործությունն է: Հայկական գինին այսօր իր որակով չի զիջում աշխարհի լավագույն գինիներին: Պետք է նշել, որ կոնյակի և գինու հսկայական շուկա ունենք Չինաստանում, որը չի օգտագործվում՝ ի տարբերություն Վրաստանի, որն ակտիվորեն ներգրավված է այդ շուկայում և մեծ քանակությամբ գինի է արտահանում Չինաստան»,-գրված է նամակում:  

Ընդհանրապես, ըստ Վազգեն Մանուկյանի, Հայաստանը լիարժեք չի օգտագործում այն հսկայական հնարավորություններն ու շուկան, որն ընձեռում է Չինաստանը: Նա կարծիք է հայտնել, որ վարչապետի առաջիկա արտերկրյա այցերից մեկը պետք է լինի Չինաստան: «Ընդ որում, այդ այցին պետք է չափազանց լուրջ պատրաստվել՝ հաշվի առնելով չինական քաղաքակրթության յուրահատկությունները»,-նշել է Մանուկյանը: 

Քանի որ ՀՀ Հանրային խորհուրդը սերտ հարաբերերություններ ունի Չինաստանի նույնանման կառույցի հետ, ՀԽ ղեկավարը հարկ է համարել վարչապետին ուղարկել նաև 2016 թվականին Հանրային խորհրդի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որը ժամանակին ներկայացվել է Հանրապետության նախագահին: «Կարծում եմ՝ Ձեզ համար այդ տեղեկատվությունն օգտակար կլինի»,-նշել է նա: 

Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը կարևոր է համարել համաշխարհային հայկական կառույցի ձևավորման նախաձեռնումը, որի բոլոր նախադրյալներն այս պահին կան: 

Հանրային խորհրդի նախագահը նոր կառավարությանը մաղթել է հաջողություններ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Լեռնապատ գյուղում Փաստորեն, Փաշինյանն ու ՔՊ-ն, առանց քողարկման և երկիմաստության, մերժում են հայ ազգի արժանապատիվ գոյության իրավունքը․ Արմեն Այվազյան Լատվիայում հայտարարել են անօդաչուներով երկրի օդային տարածքը խախտելու մասինԵՀ-ում կարծում են՝ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվի 2026 թվականինԻրանի գերագույն առաջնորդը արգելել է հարստացված ուրանի արտահանումըԵՄ քաղաքական գործիչները զանգահարել ու հարցրել են՝ Ինչ ենք խոսել Պուտինի հետ․ ՖիցոՄարեսկան արդեն պլանավորում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերները Լիտվան անսպասելի կոչով դիմել է ՌուսաստանինԵվրոպայում գրանցվել է սիֆիլիսի և գոնորեայի դեպքերի ռեկորդային աճԿենսաչափական համակարգին զուգահեռ ընթանում են ինքնաշխատ սահմանային անցման (e-gates) համակարգերի ներդրման աշխատանքները. ՆԳ նախարար ՀՀ Արարատի մարզի տարածքը Google-ը ճանաչում է որպես «Ադրբեջան» Անպտղությամբ տառապում է վերարտադրողական տարիքի կանանց զգալի մասը․ տվյալներ է հրապարակել ՌԴ Առողջապահության նախարարությունըՀունգարիայում կանխատեսել են՝ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ԵՄ-ն գազ կգնի Ռուսաստանից «Այդքանը մենք էլ գիտենք». ՔԿ-ն արձագանքել է Անդրանիկ Թևանյանի հերքմանը Մադյարը հայտարարել է, որ Սորոսին հերոս չի համարումԱլեն Սիմոնյանը Արարատի մարզում իրականցված քարոզարշավից լուսանկարներ է հրապարակել Տղամարդը Amazon-ից պատվիրած սափորի մեջ հայտնաբերել է անծանոթ մարդու մոխիրՄեկ օրում Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող հանել․ ինչ է սպասվում մայիսի 29-ին (տեսանյութ) ԱՄՆ զորքերի դուրսբերումը Եվրոպայից կխաթարի ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Ռուսաստանի դեմ․ Junge WeltWP․ Սպիտակ տունը կանխել է Էբոլայով վարակված բժշկի վերադարձը ԱՄՆՌուսաստանում կասկածի տակ են դրել Եվրամիության խաղաղության մասին հայտարարություններըՈստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայությունՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մտնի սպառազինությունների մրցավազքի մեջEuractiv. ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի ռազմական կցորդների դեմՆԱՏՕ-ն հետևում է Ռուսաստանի և Բելառուսի զորավարժություններինԵվգենի Պլյուշչենկոյի որդին կսկսի հանդես գալ Ադրբեջանի հավաքականի կազմումՇվեդիայի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին օգնել Ուկրաինային ավելի լավ ուղղորդել անօդաչու թռչող սարքերը դեպի ՌուսաստանԵՄ-ն չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին անվտանգության և պաշտպանության հարցերում․ ՍտոլտենբերգԱնդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության մեղադրանքով Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. մանրամասներ iPhone-ներում հայտնաբերել են տեսախցիկի «թաքնված» օգտակար ֆունկցիաՍպիտակ տունը Թրամփի և Միացյալ Նահանգների «վերացված թշնամիների» համատեղ լուսանկարն է հրապարակելՍրանք կլինեն առաջին ընտրությունները Հայաստանում՝ Ղարաբաղը կորցնելուց հետո։ Սերգեյ Մարկեդոնով (տեսանյութ)63-ամյա Գրիգորի Լեպսը նոր կերպարով զարմացրել է երկրպագուներինՄերցն առաջարկել է Ուկրաինային միջանկյալ կարգավիճակ տրամադրել ԵՄ անդամակցության ճանապարհինԶելենսկին խոստովանել է՝ ռուսական բալիստիկ հրթիռների դեմ պայքարի միջոցներ չունենՌուսաստանում VPN-ի համար վճար սահմանելու ծրագիրը հետաձգվել էԳիտնականները բացահայտել են՝ սև հաղարջը կարող է պաշտպանել անոթներն ու սիրտըՎարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել 13 ոսկե և 2 արծաթե մեդալներ. հայ մարզիկները Իտալիայից վերադարձել են հաղթանակած (տեսանյութ) «Հայկական արժեքները դարեր շարունակ ձևավորվել են հավատքի, ընտանիքի ու հայրենիքի շուրջ»․ Ռոման ՄուրադյանՀունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ուկրաինայի կողմից Միջերկրական ծովում նավերի վրա հարձակումները Ասում են՝ ռուսական ФСБ-ի գործակալներն են մեր ծրագիրը գծել․ «Բոլորին դեմ եմ» (տեսանյութ)Արդյոք Չինաստանը կփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հարցում․ քաղաքագետԻրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ) Բացահայտվել են 2026 թվականի ամենաթրենդային հագուստներն ու աքսեսուարները զումերների շրջանումՈվ էլ հաղթի հունիսի 7-ին, հետընտրական զարգացումներն անխուսափելի են․ Աղասի Ենոքյան (տեսանյութ) Համաշխարհային մամուլը քննարկում է Պուտինի Չինաստան այցը․ ինչու Պեկինը նրան ավելի ջերմ ընդունեց, քան ԹրամփինՉեխիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «տրամաբանական հաջորդ քայլն» էՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու
Ամենադիտված