10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնում Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը 

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

 «... Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա, հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել ճիշտ արտահայտությունը գտնելուհամար, ես համառորեն անում եմ դա». Շառլ Ազնավուր:

«Դարի արվեստագետ», «ֆրանսիացի փոփ-աստված», «շանսոնի վարպետ», «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա». ինչպես ասես չեն կոչել երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին: Կենդանի լեգենդն այսօր՝ մայիսի 22-ին տոնում է ծննդյան տարեդարձը. Շառլ պապիկն այսօր դարձավ 94 տարեկան: Բայց նրան պապիկ անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Էլ ո՞ւմ եք ճանաչում, որ 94 տարեկանում հանդես է գալիս բազում համերգներով, ճամփորդում է աշխարհով մեկ, իրականացնում ոչ միայն համերգային, այլև բարեգործական ու բազում այլ ծրագրեր, լի է անսահման դրական էներգիայով ու ինչ-որ լավ բան անելու ցանկությամբ:

…Ազնավուրին առաջին անգամ «հանդիպեցի» 12-13 տարեկանում. մեր ձայնագրիչից հաճախ էին հնչում նրա «She»-ն «La Bohème»-ը: Իրական կյանքում առաջին հանդիպումը տեղի ունեցավ ավելի ուշ. բոլորովին անսպասելի, երանելի 2015-ին՝ System of a Down-ի հայաստանյան լեգենդար համերգի օրը՝ օդանավակայանում: Այն ժամանակ Ազնավուրի հետ խոսել չհաջողվեց, բայց ո՞վ կմտածեր, որ նույն 2015-ի հոկտեմբերին նա կրկին կվերադառնա Հայաստան և «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում կնշի՝ Հայաստան գալիս միշտ իրեն երջանիկ է զգում: «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»,-նշել էր հանրահայտ արտիստը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…». Շառլ Ազնավուր:

Հանրահայտ այս տողերը քանիսի՜ համար են ոգեշնչման աղբյուր դարձել. Ֆրանսիայում ծնված, քմահաճ Փարիզն ու ամբողջ աշխարհը նվաճած արվեստագետի կենսագրությունը լեգենդի պես պտտվում է նրա բոլոր հայրենակիցների շուրթերին: Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվել նրան:

 «Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել». Շառլ Ազնավուր:

 1946 թ. հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունն ամբողջությամբ փոխեց նրա կյանքը, և ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»:

«Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտենալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա»… Ազնավուրի հիթերի ոչ ամբողջական ցանկն է: Հիթեր, որ արդեն քանի՜-քանի սերունդներ են սիրում:

Լեգենդի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Կրակե՛ք դաշնակահարի վրա»,  «Սատանան և տասը պատվիրանները»,  «Արարատ», «Հայր Գորիո» և այլն:

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին». Շառլ Ազնավուր:

 Ազնավուր արվեստագետն ու հասարակական գործիչն ամուր կառչած է հայրենիքին: Հայաստանը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է: Ազնավուրն իր բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարում նրա մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: Հիմնադրամի պաշտոնական կայքը՝ aznavourfoundation.org-ը տեղեկացնում է, որ հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ թանգարանը և կրթամշակութային կենտրոն բազմաբնույթ միջոցառումների, դասընթացների համար: 

Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են «Ազնավուր» կենտրոնին նվիրաբերել իրենց արժեքավոր անձնական իրերը՝ ստեղծելու Ազնավուրի կյանքի վավերական, կենդանի և ինտերակտիվ վերապատումը: Կենտրոնում կիրականացվեն այնպիսի ուսումնական ծրագրեր, ինչպիսիք են երաժշտության, կինոյի և ֆրանսերենի դասընթացները:

 «Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է». Շառլ Ազնավուր:

 Վերջերս լեգենդի ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր, բացի այդ նա կոտրվածք էր ստացել: Ճապոնական hipjpn.co.jp կայքը փոխանցում է, որ մայիսին Ազնավուրի՝ Ճապոնիայում կայանալիք համերգները տեղափոխվել են 2018 թ. սեպտեմբեր: lefigaro.fr-ն էլ փաստում է՝ Ազնավուրը խոստացել է, որ հունիսի 5-ին հանդես է գալու Մոնակոյում. արտիստը շարունակելու է հիացնել իր երկրպագուներին աներևակայելի կամքի ուժով ու տաղանդով:

Ավանդույթի համաձայն` Ազնավուրի տարեդարձը հայրենիքում կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը, Հայկ Պետրոսյանը:  

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը». Շառլ Ազնավուր:

 

 Ռոզա Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին
Ամենադիտված