Ավտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Հասարակություն
Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա Արամ Ա.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MԼ 256 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 57-ամյա Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Արամ Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»