«Սասնա Ծռերի» գործով նիստին փաստաբանները լքեցին դահլիճը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 23-ին, շարունակվում էր «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Ամբաստանյալները նիստերի դահլիճ չէին բերվել, քանի որ նախորդ դատական նիստին նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նրանք 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից։
Փաստաբաններն, ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը, իսկ նախագահող դատավորը կարգապահական սանկցիա կիրառելու պահանջով որոշեց դիմել փաստաբաների պալատ։
Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի համար հանրային պաշտպան պետք է ներգավվի:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին