«Վեոլիա Ջուր»-ը 5 մլն դրամով տուգանվեց
Հասարակություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 23-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Այս մասին հայտնում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։
Արդյո՞ք ընկերությունը համաձայն է սահմանված տուգանքի և արձանագրված խախտումների հետ, թե՞ փորձելու է վիճարկել այս որոշումը՝ ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց ճշտել ընկերությունից։
Մեր հարցրերին ի պատասխան՝ ընկերության լրատվական բաժնից նշեցին, որ այս պահի դրությամբ հստակ պատասխաններ մեր հացերի վերաբերյալ չունեն և ընկերության տեսակետը կներկայացնեն ավելի ուշ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»