Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք. Սամբոյի ֆեդերացիայի նախագահ
Սպորտ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան դժգոհ չէ Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներից:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը. «Վստահ եմ, որ մեդալների քանակը և գույնն այլ կլինեին, եթե չլիներ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի անժամանակ մահը: Լիահույս եմ, որ աշխարհի առաջնություններում մենք կկարողանանք ավելի շատ ոսկե մեդալներ նվաճել, քանի սամբոն ֆիզիկապես, հոգեպես և կազմակերպչական տեսանկյունից պատրաստ է: Սամբոն միշտ էլ իր մեդալների քանակով լավագույն եռյակում է եղել: Մենք Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:
Ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Ասլանյանը առանձնակի նշեց Վաչիկ Վարդանյանի երրորդ տեղի համար գոտեմարտը, ինչպես նաև Արսեն Ղազարյանին, ում քաշային կարգում (74 կգ) ուժեղ սամբիստներ կային:
Սամբիստներն արդեն սկսել են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Այն կկայանա նոյեմբերի 8-12-ը՝ Ռումինիայում: Հավաքական թիմի կազմը դեռևս հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում