Կապանում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. կատարվում է նախաքննություն
Հասարակություն
Ոստիկանության Կապանի բաժին մայիսի 22-ին ահազանգ է ստացվել, որ Շինարարների թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 1969 թ. ծնված Դավիթ Գալստյանի դիակը՝ դեմքի և գլխի շրջանում վնասվածքներով, և 1954 թ. ծնված Կոնստանտին Ս.-ին՝ ոչ սթափ վիճակում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ի սահմաններում, Կոնստանտին Ս.-ն նշված բնակարանում, ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, դեռևս չպարզված բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Դ. Գալստյանի դեմքին և գլխին, ով ստացած վնասվածքներից մահացել է:
Կոնստանտին Ս.-ն տեղափոխվել է «Կապան Բ/Կ» ՓԲԸ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռած վերք» ու գտնվում է հսկողության տակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատանյութաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»