Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն աշնանը:
Մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այդ ուղղությամբ քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր են:
«Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալն ու դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ արդար և թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրենց առաջնահերթություններից է:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր