Մուղնի-Ապարան ավտոճանապարհին Բելառուսի քաղաքացու վարած բեռնատար է կողաշրջվել
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 23-ին, ժամը 16:31-ին տեղեկություն է ստացել, որ Մուղնի-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ին «Iveco» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացի Կոստյա Կոժելկո՝ 1991 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»