Աղվան Հովսեփյանը կաշառք է ուզում
Քաղաքական
Կառավարության նիստին շտապող ՄԻՊ Արման Թաթոյանի հասցեին Կառավարության շենքի մոտ մեղադրանքներ հնչեցնող քաղաքացուն Թաթոյանը խոստացավ անձամբ պատասխանել Կառավարության նիստի ավարտից հետո:
Նշենք, որ քաղաքացի Արմեն Խալոյանը դժգոհություն հայտնեց, որ իր սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, ինչի մասին արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում է:
Վերջինիս խոսքով՝ ապօրինի կերպով իրեն զրկել են իր բնակարանից և քանի որ չունի անձնագիր, որևէ կերպ չի կարողանում պայքարել իր իրավունքների համար. «Աղվան Հովսեփյանը կաշառք է պահանջում, փաստերն ունեմ, ներկայացրել եմ, կարող եմ ներկայացնել հիմա: Արման Թաթոյանն էլ՝ ինչ սուտ ասես՝ ասում է: Բնակարանս ձեռքիցս խլել են, անձնագիր չեն տալիս, ասում են՝ հաշվառման վայր գտի: Էստեղ գալիս, ստում- գնում են՝ արդեն տասնհինգ տարի է»,-դժգոհությունը հայտնեց քաղաքացին՝ նշելով, խնդրի լուծման հույսով դիմել է անգամ ՀՀ-ում ՌԴ դեսպանին:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»