Պաշտոնապես Անդրես Ինիեստան նոր ակումբ ունի (լուսանկար)
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան պաշտոնապես դարձավ ճապոնական «Վիսել Կոբե» ակումբի ֆուտբոլիստ:
Նոր պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Ինիեստան ակումբում հանդես կգա 8 համարի մարզաշապիկով:
Ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի սան է, որի կազմում նորամուտը նշել է 2002թ.-ին:
Կատալոնացիների կազմում 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ Իսպանիայի գավաթակիր, 7 անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր, 4 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 3 անգամ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր և 3 անգամ էլ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում